2015 թվականին այն ժամանակվա սոված պատգամավոր Նիկոլն ասում էր, որ «մեր այսօրվա պետական կարգի իրական անվանումն է չնաշխարհիկ պադավատապետություն»։ Ավելին՝ Փաշինյանը դեռ այն ժամանակ պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար։ Տենաս ի՞նչ էր մտածում փոքրիկ սուտխոսանը նման մտքեր արտահայտելուց առաջ։ Հիմա տենաս հիշո՞ւմ ա, թե՞ ՀԴՄ-ի մոլուցքից խելքը վերջնականապես քցել ա։ Ողջ հանրապետությունում 30-35 ծառայողական մեքենայից խոսող մարդն էսօր 12 մեքենայով գնում ա տղուն զորամասում տեսակցելու։ 12, Կառլ...
Ու էս մարդը 4-5 տարի առաջ խոսում էր, որ երկիրը պադավատապետություն ա։ Բա հիմա չասե՞ս՝ այ սուտխոսան պոպուլիստ, բա հիմա իշխանության ես, բա ինչի՞ 30-35 ծառայողական մեքենա չես թողել։ Բա ինչի՞ ես թրաշամանուկներիդ ու քո համար թանկարժեք ու զրահապատ մեքենաներ առնում։ Վախենո՞ւմ ես, որ մեկը մի օր կուզենա մոտենալ ու սուտխոսան անցյալդ դեմդ դնի։