Ինդոնեզիայում է ապրում մանտավայի ցեղը, որն իր առանձնահատկությամբ ու յուրահատկությամբ տարբերվում է մնացած աֆրիկյան ցեղերից։ Այստեղ ցեղակիցներն ամեն բան անում են շնաձկան նմանվելու համար։ Նրանց ժպիտն անվանում են «շնչաձկան ժպիտ», ու նրանք քիչ-քիչ նմանվում են այս գիշատիչ կենդանիներին։ Ինչո՞ւ։
Մանտավային այն ցեղն է, որտեղ կենդանիների հանդեպ վերաբերմունքն ու բարեխիղճ տրամադրվածությունն ամենակարևորն է աշխարհում։ Այս ցեղում համարվում է, որ կենդանիներին ոչ մի կերպ չի կարելի սպանել, եթե դրա չափազանց մեծ անհրաժեշտությունը չկա։ Նրանք վստահ են, որ մարդն ու բնությունը պետք է համերաշխ լինեն իրար հետ ու փորձեն իրար հետ ապրել։

Սակայն երբ նայում ես այս ցեղի մարդկանց ժպիտին, թվում է, թե նրանք հակասում են իրենց։ Բանն այն է, որ ցեղում դեռևս փոքր տարիքից անում են ամեն բան, որ նմանվեն շնաձկան, քանի որ նրանք վստահ են, որ հենց այս կենդանիներն են իրենց տեսքով ցույց տալիս, որ անվախ են և կախված չեն ոչ ոքից։

Չնայած նրանց խաղաղասիրական մոտիվներին՝ անհնար է նայել նրանց, նրանց ապրելակերպին և, առավել ևս, ժպիտին ու սարսափի չմատնվել, եթե անգամ դու ամենաանվախ մարդն ես։ Շնաձկան ժպիտ ստանալն այնքան էլ հեշտ չէ։ Դեռ մանուկ հասակից ցեղում սկսում են սրել ատամները հատուկ գործիքով այնպես, որ դրանք դառնան նույնքան սուր, որքան շնաձկների ատամները։

Այս ատամներով նրանք կարողանում են անգամ ամենաամուր միրգը կոտրել ու ատամները կիրառում են որպես պաշտպանվող գործիք, որով կարողանում են դիմակայել իրենց թշնամիներին։
Այս ցեղն իր ապրելակերպով ու համոզմունքներով ապացուցում է, որ երբեմն արտաքինը չափից դուրս խաբուսիկ կարող է լինել, մանավանդ երբ նրանց շփոթում են ուղղակի մարդակերների հետ։ Իրականում ցեղում չափազանց լավ են վերաբերվում զբոսաշրջիկներին ու նրանց շատ լավ են ընդունում։

Նշվում է, որ այս ցեղն այցելուների պակաս չունի, քանի որ մարդիկ ամեն անգամ նրանց այցելելիս ավելի շատ են սիրահարվում ցեղի մշակույթին, հյուրասիրությանն ու ընկերասիրությանը։



