Այս ՀԴՄ-ների պատմությունը որ այսպես լայն տարածում գտավ, մի բան էլ ես հիշեցի:
Երկու օր առաջ Գյումրիում էի: Սրճարանում հանդիպում ունեի: Հանդիպման ավարտի նախաշեմին մատուցողից հաշիվը խնդրեցի:
Վճարեցի ու սպասում էի մանրին և ՀԴՄ-ին:
Մատուցողը բերեց մանրը, բայց, ի զարմանս ինձ, ՀԴՄ կտրոնը չկար:
Խնդրեցի կանչել տնօրենին:
Հարգելի տնօրեն, ասում եմ, կարո՞ղ եմ իմանալ, թե ինչու ՀԴՄ կտրոնը չեք տալիս: Չե՞ք կարծում, որ այդպիսով պետությունից փող եք գողանում:
Տնօրենը միջին տարիքի տղամարդ էր: Նայեց ինձ և ասաց. «Հարգելի հյուր, իսկ Ձեզ համար ի՞նչ տարբերություն` պետությունից մե՞նք կգողանանք, թե՞ ԱԺ-ն, որը, չանելով որևէ նպաստավոր աշխատանք, պետությունից պարգևատրման միջոցով գողացել է 3 միլիոն դոլար»:
Ամաչեցի ՊԵԿ ահազանգել: Տնօրենը ճիշտ էր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1283237725219347
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել