Չինացի բժիշկները ցույց են տվել 2019-nСоV կորոնավիրուսով վարակված կնոջ թոքերի լուսանկարները։

Radiology ամսագրում հրապարակված նկարները ստացվել են 39 աստիճան ջերմությունով հոսպիտալացված 33-ամյա կնոջ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում։

Առաջին նկարում մթագնումներ են երևում, որոնք «անփայլ ապակու էֆեկտ» են ստեղծում։ Երկրորդ նկարում, որն արվել է երեք օր անց, կարելի է նկատել, որ ախտահարված հատվածը ընդլայնվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել