Ամերիկացի մոդել Լիլի-Ռոուզ Դեփը՝ Ջոնի Դեփի եւ երգչուհի Վանեսա Պարադիի դուստրը, հանրությանն է ներկայացել անկեղծ զգեստով՝ առանց ներքնազգեստի: Նրա լուսանկարները հրապարակել է Just Jared հրատարակությունն իր Instagram-յան էջում:
20-ամյա Դեփը BAFTA մրցանակաբաշխությանն է ներկայացել ֆրանսիական Chanel նորաձևության ապրանքանիշի թափանցիկ ժանյակե կտորից կարված մինչեւ հատակը հասնող երկար սեւ զգեստով:
Մոդելի կերպարն ամբողջացնում են մեծ ապարանջանները, ականջօղերը եւ սեւ բարձրակրունկ կոշիկները: Դեփի զգեստի տակից երեւում է նրա մերկ կուրծքը:
2018-ին Լիլի-Ռոուզը մերկ լուսանկարվել էր V Magazine ամսագրի համար: Ամսագրի շապիկի համար Դեփը լուսանկարվել էր Պամելա Անդերսոնի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել