Աֆրիկայի, Ասիայի կամ Եվրոպայի հարավային ցանկացած բնակչի համար գլխին բեռ կրելը բավականին տարածված բան է: Եթե նրանց հարցնեք, թե ինչու են նախընտրում իրերն այս եղանակով տեղափոխել, ապա ընդհանուր պատասխան կլինի այն, որ այդպես նրանց համար ավելի հեշտ է: Այդպե՞ս է դա:

Որտեղի՞ց է եկել այս ավանդույթը

Իսկապես, շատերին է զարմացնում, թե ինչ թեթևությամբ են երիտասարդ կանայք տեղափոխում իրենց իրերը գլխի վրա դրած: Նշենք, որ շատ քիչ են դեպքեր լինում, որ նրանք իրերը ձեռքով են տեղափոխում: 

Ձեռքով իրերը տեղափոխում են միայն տղամարդիկ, իսկ կանայք՝ գլխին դրած: Նրանք ի վիճակի են այդպես երկար ճանապարհ անցնելու: 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այսպես անում։ 

Ահա 4 հիմնական պատճառ․

  • Ավելի քիչ էներգիա է ծախսվում, քան ձեռքով ապրանքներ տեղափոխելիս: Դա ապացուցում է ֆիզիկոսների արած ուսումնասիրությունը: Ավելի քիչ ջանք է պահանջվում, քանի որ իրերը հազիվ են շարժվում գլխին: Շատ քիչ էներգիա է ծախսվում:
  • Հնարավոր է գլխի վրա ավելի ծանր առարկաներ կրել, քան ձեռքով: Ի վերջո, ծանրությունը հավասարաչափ բաշխվում է ողնաշարի վրա: Ձեռքով տանելու դեպքում տեղի է ունենում միակողմանի կշռում: Ծանրության ճիշտ բաշխումը թույլ է տալիս մեջքին ուղիղ մնալ, ինչը տեղաշարժվելիս չի ստեղծում անհարմարություն։
  • Ձեռքերը զբաղված չեն, ինչը հատկապես կարևոր է կանանց համար: Ի վերջո, նրանք հաճախ ստիպված են միանգամից մի քանի բան անել:
  • Գլխի վրա իր կրելը օգնում է խուսափել ողնաշարի հետ կապված խնդիրներից: Ծնողները, ովքեր երեխաներին մանկուց սովորեցնում են իրեր կրելու այս եղանակին, նպաստում են նրանց գեղեցիկ կեցվածքի զարգացմանը: 

Այս մեթոդի կիրառման համար անհրաժեշտ է նախնական դասընթացներ: Ոչ մի դեպքում չպետք է այն սկսել ծանր ապրանքի տեղաշարժումից: Ծանրությունը պետք է աստիճանաբար ավելանա, որպեսզի մարմինը սովորի, հակառակ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ: 

Անհրաժեշտ է նաև ունենալ կտոր, որը կօգնի մեղմել ճնշումը գլխի վրա: 

Այժմ այսպիսի դեպքեր դժվար է հաճախ տեսնել: Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց այս մեթոդը դադարեց տարածված լինելուց, քանի որ առարկաների տեղափոխման սուր անհրաժեշտությունը, հատկապես մեծ հեռավորությունների վրա, անհետացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել