1in.am-ը գրում է.
Քրիս Ջեները կտրականապես դեմ է, որ մոտ ժամանակներս Քիմ Քարդաշյանն ամուսնանա: Չնայած նրա դստեր և ռեփեր Քանյե Ուեսթի հարաբերությունները գերազանց են, նա դեռ վախենում է, որ այդ ամուսնությունն էլ ամուսնալուծությամբ կավարտվի: Հիշեցնենք, որ 32-ամյա Քիմի թիկունքում արդեն երկու ամուսնալուծություն կա: Նրա առաջին ամուսինը պրոդյուսեր Դեյմոն Թոմասն էր, ում հետ աստղն ապրել է 4 տարի և ամուսնալուծվել է 2004-ին: Երկրորդ ամուսինը բասկետբոլիստ Քրիս Հեմֆրիսն էր, ում հետ ամուսնությունը տևել է 72 օր, որին հաջորդել է ամուսնալուծության երկարատև գործընթացը:
Հենց այդ դժվար ամուսնալուծության պատճառով Քիմ Քարդաշյանի մայրը պաշտպանում է դստերը շուտափույթ ամուսնությունից: Նրան չի կանգնեցնում նույնիսկ այն հանգամանքը, որ Քիմն ու Քանյեն դուստր ունեն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_198361.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



