Մեզնից յուրաքանչյուրը փոքր տարիքում երազել է ինչ-որ գերկարողությունների մասին։ Ոմանք երազել են դառնալ անտեսանելի, մյուսները՝ թռչել, իսկ ոմանք էլ՝ կարդալ ուրիշների մտքերը։ 70-ամյա Լիու Դոու Լին երբևէ այս երազանքներից ոչ մեկն էլ չի ունեցել, բայց ստացվել է այնպես, որ նա մեծացել ու դարձել է իսկական մագնիս։ Ինչպե՞ս է նման բան հնարավոր։
Դեռ փոքր տարիքից Լիուն զգացել էր, որ տարօրինակ ձևով դեպի իրեն է ձգում մետաղական իրերն ու դա անում է առանց որևէ ջանք գործադրելու։ Նա կարծես այդ իրերի համար քաշող ինչ-որ մարմին լիներ, որ իր վրա էր վերցնում նրանց «իրենով» անելու ծանր պատասխանատվությունը։
Ժամանակի ընթացքում այս կարողություններն ավելի խորացան, ու Լիուն կարողացավ դեպի իրեն քաշել ավելի ծանր իրեր։ Նրա ամենածանր իրը, որ երբևէ քաշել է դեպի իրեն, եղել է ավտոմեքենա։ Հետաքրքրական է, որ բժիշկներն ամեն կերպ փորձում են հասկանալ, թե ինչ հատկանիշի շնորհիվ է, որ Լիուն այսքան մեծ մագնիսական դաշտ ունի, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվում։

Բժիշկներն ընդունում են, որ աշխարհում էլի կան մարդիկ, ովքեր մագնիսի պես իրենց են ձգում տարբեր իրեր, սակայն նրանց ու Լիուի տարբերությունն այն է, որ այդ մարդկանց մոտ մագնիսական կարողություններն այսքան ընդգծված չեն, ինչքան որ այս չինացու մոտ։
Սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Լիուն իր մագնիսական կարողությունները փոխանցել է նաև իր որդիներին ու թոռներին։ Արդյունքում նրանք ստեղծել են մի ամբողջ մագնիսական ընտանիք, և նրանց կոչում են մարդ-մագնիսների ընտանիք։
Լիուն խոստովանում է, որ նա սա համարում է Աստծուց տրված կարողություն, որի մասին կարող են երազել շատ-շատերը։ Պատկերացրեք, որ դուք հանգիստ նստած եք ու այլևս կարիք չունեք բարձրանալու ու բաժակ վերցնելու, Դուք պարզապես պարզում եք ձեր ձեռքն, ու բաժակն ինքն իրենով դիպչում է ձեզ։ Ահա այսպիսի դրախտային կյանքով է ապրում Լիուն։
Նա վստահեցնում է, որ դեռ երկար է ապրելու ու դեռ նոր կարողություններ է իր մեջ բացահայտելու, որոնց շնորհիվ դեպի իրեն կկարողանա ձգել ավելի շատ ծանր իրեր։



