Կիրակի Լոնդոնի «Ալբերտ Հոլ» սրահում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի շնորհման 73-րդ արարողությունը, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հյուրերի շարքում է եղել նաև հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն, որը, սակայն, անհարմար դրության մեջ է հայտնվել՝ ընկնելով կարմիր գորգի վրա:

Նշվում է, որ 79-ամյա Պաչինոյին ուղեկցել է երիտասարդ ընկերուհին՝ Մեյթալ Դոհանը, որը, տեսնելով` ինչպես է դերասանն ընկնում, վախեցել է, սակայն կինն արագ կողմնորոշվել է ու Ալ Պաչինոյին օգնել վեր կենալ:

Բարձրանալուց հետո «Կնքահայրը» ֆիլմի աստղը շրջվել է լրագրողների և հավաքվածների կողմը՝ ձեռքերի շարժումով ցույց տալով, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

Աղբյուրը հավելում է, որ Պաչինոն «Իռլանդացին» ֆիլմում Ջիմի Հոֆայի կերպարը մարմնավորելու համար առաջադրված է եղել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, սակայն չի հաղթել: Այս անվանակարգում մրցանակը շնորհվել է Բրեդ Փիթին («Մի անգամ Հոլիվուդում»):

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սեմ Մենդեսի «1917» ֆիլմն արժանացել է միանգամից յոթ մրցանակի՝ հաղթելով «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն բրիտանական ֆիլմ», «Հատուկ վիզուալ էֆեկտներ», «Լավագույն կինեմատոգրաֆիա», «Լավագույն արտադրական դիզայն» և «Լավագույն ձայն» անվանակարգերում:

Ինչ վերաբերում է «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերին, ապա մրցանակի են արժանացել ամերիկյան աստղեր Խոաքին Ֆենիքսն ու Ռենե Զելվեգերը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»), իսկ երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Բրեդ Փիթը («Մի անգամ Հոլիվուդում»): Քանի որ Փիթը ներկա չի եղել միջոցառմանը, նրա փոխարեն մրցանակը ստացել է նրա խաղընկերուհի Մարգո Ռոբին:

Հայկական արմատներով բրիտանացի դերասան, ռեժիսոր Էնդի Սերկիսը պարգևատրվել է կինոոլորտում ունեցած զգալի ավանդի համար:

Oops! Al Pacino made quite the entrance at the BAFTAs on Sunday evening, as he tripped and took a tumble on the red carpet while arriving with his girlfriend Meital Dohan

Poor thing! The screen star, 79, appeared to have lost his footing as he made his way up the steps into the Royal Albert Hall where the event was being held

Shock: Meital appeared completely shocked as she watched the fall from beside him, before quickly helping him back up with a team of event staff

Up you come! Pacino was helped back on his feet by two members of the security team

Easy does it: He soon made his way back up the stairs following the stumble

What can you do! Pacino put on a playful display once inside the event

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել