Արդի թեմա է դարձել աղջիկների բանակում ծառայել կամ չծառայելու հարցը: Անգամ եվրոպական երկրներում ակտիվորեն աշխատանքներ են իրականացվում կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու ուղղությամբ: Արևելյան երկրներում այն վաղուց արդեն գործուն մեխանիզմ է: Հայաստանում վերջերս շատ է խոսվում կանանց բանակում հնարավոր ծառայության մասին:Չգիտես ինչու,խոսում են պաշտոնաթող զինվորականները: Խնդիրները շատ են, կողմ և դեմ փաստարկները՝ ևս: Սակայն կցանկանայի վեր կանգնել ներկայացված բոլոր հակափաստարկներից շեշտ դնելով ամենահիմնականի՝ հիգիենայի վրա: Արդյո՞ք մեր բանակը կարող է ապահովել կանանց ու աղջիկների համար հիգիենայի պահպանման նվազագույն պայմանները, եթե ինչպես արդեն երեկ նշեցինք բանակը չի կարողանում ապահովել անձնակազմի ամենօրյա լողանալու կազմակերպումը, իսկ ինչպես գիտենք կանանց հիգենիկ խնդիրներն անհամեմատ շատ են:     ՀԳ:Չպետք է մոռանալ, որ պատերազմը գեղարվեստական ֆիլմ չէ: Ծառայել բանակում և մարտունակ լինել դրանք տարբեր հասկացություններ են: Կանայք կարող են ծառայել, բայց պատերազմելու ունակ կլինեն նրանցից շատ քչերը: ԲԱցի այդ, հոգեբանական տեսանկյունից էլ կանանց ծառայությունը խնդիրների առջև է կանգնում: Օրինակ կանայք սիրում են ամեն ինչում լինել առաջինը ու տարբերվել, բավական է նրանից որևէ մեկը քայլ առաջ անցնի ընկերուհիներից, ապա դա օբյեկտիվորեն կհանգեցնի մյուսների նախանձը ու կխաթարի միասնակությունը, ինչը կարևոր է բանակի ամրապնդման համար: ՏՂաների մոտ նման նախանձ գոյություն չունի: Հակաֆեմինիստական նպատակներ չունեմ, կանանց նման վարքագիծը օբյեկտիվ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել