Հանցագործությունները տեղի են ունեցել վերջին 5 տարիների ընթացքում:
Սպանությունները կատարվել են ծնողների հասցեին հայհոյանք հասցնելու, դիրքում քնելու, լարված հարաբերությունների, վրեժի, կոպտության, ծաղրուծանակի, վիրավորանք հասցնելու և նվաստացնելու պատճառով:
Ինքնասպանությունները կատարվել են պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, ծաղրուծանակի, աման լվանալու, ծեծի, բռնության, անկողինը հավաքելու և ուրիշի փոխարեն գործ անելու պատճառով:
Կա՛մ այս բարքերը պետք է իսպառ վերացվեն բանակից, կա՛մ բանակի ղեկավարներն անելիք չունեն բանակում և իրենք պետք է հեռացվեն՝ հիմք դնելով բանակի հիմնովին վերափոխմանը:
Այսպես շարունակել չի կարելի: Սա անթույլատրելի և հանցավոր շռայլություն է մեր զավակների արյան ու կյանքի հաշվին:
Պետք է կատարվեն վիրահատական միջամտություններ՝ այս ամոթալի բարքերն արմատախիլ անելու համար:
Բանակում պետք է գործի միայն ու միայն օրենքը:
Ես պնդում եմ՝ բանակն ինքը նույնպես պետք է ստանձնի կրթական առաքելություն` ապահովելով երիտասարդ սերնդի ունիվերսալ զարգացվածության որոշակի մակարդակ:
Այո՛, բանակը պետք է կրի պատասխանատվություն զորացրված զինծառայողի զարգացվածության աստիճանի, հետագա դրսևորվող վարքագծի համար:
Այո՛, ինքն իրեն հարգող մարդու համար բանակը ինքնահաստատվելու, ինքնաարտահայտվելու, կայանալու միջավայր է, սակայն պետության սրբազան պարտականությունն է ապահովել բարենպաստ, քաղաքակիրթ ու օրինական միջավայրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1267187303483238&id=100005759414165¬if_id=1580640236941951¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել