Լուսանկարիչ Դիլան Համմին երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե քանի միկրոարտայահտություն է ունենում մեր դեմքը, որոնց մասին մենք անգամ չենք կասկածում։ Դրա համար նա որոշեց հետաքրքիր փորձարկում անել և իր մոտ հրավիրեց մի քանի համարձակ կամավորների։  

Դիլանը ցանկացողներին հրավիրեց մասնակցելու «Մերկերի դեմքը» (Naked Faces) նախագծին։ Գաղափարի համաձայն նա միևնույն մարդուն պետք է լուսանկարեր երկու անգամ, որից մեկի ժամանակ այդ մարդը ամբողջովին մերկ պետք է լիներ։ Միևնույն ժամանակ լուսանկարիչը մասնակիցներին խոստացել էր, որ մերկ հատվածները պետք է կադրից դուրս մնան։

Փորձարկման արդյունքներն ուղղակի ապշեցնող էին։ Տարբերությունները երբեմն շատ աննկատ, անսպասելի և հետաքրքիր էին։ Իմիջիայլոց բուն լուսանկարվելու գործընթացի հանդեպ վերաբերմունքը նույնպես շատ տարբեր էր․ ոմանք ժպտում էին,ոմանք կատակում։

Երկրորդ լուսանկարների վրա մասնակիցները միանգամայն տարբեր տեսք ունեն․ մոլորված, նյարդային, հիմար, երջանիկ, անպաշտպան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել