Խոհանացում լվացարանից եկող հոտը նոր խնդիր չէ։
Փորձենք լուծել այս խնդիրը։
Ջրթափ խողովակները հաճախ խցանվելու հատկություն ունեն։
Դրա պատճառները շատ տարբեր կարող են լինել․ սխալ տեղադրում, մանկական խաղեր, ամեն բան լվացարանում լվանալը և այլն։
Որպեսզի ջրահեռացումը մաքուր կատարվի, պետք է մի քանի պարզ կանոնների հետևել։
1. Հետևել թափոնների քանակությանը
Լվացարանի մեջ խոշոր թափոններ մի թողեք, թեյի հատիկներ, բանջարեղենի կեղև։ Նաև հետևեք, որ մազեր չընկնեն լվացարանի մեջ, թելեր և նման աղբ։
2. Ստուգել սիֆոնը
Տհաճ հոտի պատճառ կարող է դառնալ սիֆոնի տարրական բացակայությունը։ Սիֆոնի կոնստրուկցիան ենթադրում է, որ դրա մեջ ջուր մնա, ինչը բացառում է տհաճ հոտերի առաջացումը։ Սիֆոնի բացակայության դեպքում, երբ խողովակն ուղիղ է միացված, առաջանում է տհաճ հոտի խնդիրը։
3. Մանրեցնող սարք տեղադրել
Այս սարքը գլոբալ կերպով լուծում է խոշոր մնացորդների խնդիրը, որոնք կարող են խցանել խողովակը։ Տեղադրումը մասնագետները պետք է անեն և այն այնքան էլ մատչելի հաճույք չէ։
4. «Կրոտ» լցնել
Երբ խողովակն արդեն հիմնովին խցանված է , շատերն են վազում խանութ այրիչ սոդայի հետևից, սակայն միշտ չէ, որ դա լավագույն ելքն է։ Այս դեպքում արդեն սոդան կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ «Կրոտն» ավելի լավ է օգտագործել որպես կանխարգելիչ միջոց, երբ խողովակները դեռ խցանված չեն։ Միջոցը կհալեցնի կուտակված յուղերը և վատ հոտ ունեցող նստվածքը, իսկ դա նշանակում է, որ հոտի խնդիր չեք ունենա։
5. Սանտեխնիկ կանչել
Խնդրի նկատմամբ ձեր անլուրջ վերաբերմունքն է այս աղետի հիմնական պատճառը։ Եթե այլևս ոչինչ չի օգնում, պետք է շտապ դիմել մասնագետի։ Հնարավոր է, որ անգամ անհրաժեշտ լինի փոխել խողովակները։
Ինչպես ազատվել խոհանոցում տհաճ հոտից
• Եթե երկար ժամանակով բացակայելու եք տնից, ապա խողովակատարի մեջ մի քիչ բուսայուղ լցրեք։ Այն թաղանթ կառաջացնի, որը թույլ չի տա, որ սիֆոնի ջուրը չորանա, ինչի արդյունքում էլ առաջանում է տհաճ հոտը։
• Որպեսզի ամանները լվանալուց հետո խողովակի պատերին յուղ չկուտակվի, լվացարանի մեջ մի քանի լիտր եռացրած ջուր լցրեք։ Սա հին փորձված միջոց է։ Որքան խողովակներում քիչ է աղբը, այնքան քիչ են տհաճ հոտերը։