Tert.am-ը գրում է.

2018թ․ին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը լիազորված չէ բանակցել Արցախի անունից, որն էլ իր համար դարձավ թակարդ։ Սակայն պետք է արձանագրենք, որ մենք պարբերաբար տեսնում ենք ինտենսիվ բանակցություններ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրին։

Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», պարզապես հրապարակային էներգետիկայի ազդեցության տակ արված հայտարարություն էր, որին անմիջապես հետևեցին Ադրբեջանի պատասխանները։

Դիտարկամանը՝ դա օրիգինալ երևալու համար արված հայտարարությո՞ւն էր, Արթուր Ղազինյանը նշել է, որ դա միացյալ Հայաստան ունենալու երազանք ունեցող մարդկանց բավարարելու համար արված հայտարարություն էր, միգուցե նաև «Սասնա Ծռեր» կուսակցության, ովքեր հայտնի են՝ միացյալ Հայաստան ունենալու իրենց դիրքորոշմամբ։

Հարցին՝ կա՞ փորձագիտական տեսակետ, համաձայն որի՝ նախորդ տասը տարիների Արցախի բանակցությունները ժխտելով՝ այս իշխանությունը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին, Արթուր Ղազինյանը պատասխանել է. «Պետք է հասկանալ, որ պատերազմն էլ խնդրի կարգավորման ձև է, պարզապես ծայրահեղ։ Ադրբեջանը երեսուն տարի վարում է Հայաստանի սպառման քաղաքականություն՝ ենթարկելով այն երկկողմանի բլոկադայի, ներկայումս վարում է բանակցային գործընթացը սպառելու քաղաքականություն՝ ստանալով պատերազմի մանդատ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել