Այսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում: Վկայի կարգավիճակը պարտավորեցնում է մասնակցել հարցաքննությանը ուստի ինչպես և խոստացել էի նման պարագայում ներկայանալու եմ վարույթն իրականացնող մարմնին: Հարցաքննությունից հետո պատրաստվում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքիր մանրամասներ հաղորդել հարցաքննությունից և ընհանրապես քրեական գործից և իրավապահների մոտիվացիայից: Հետևաբար ԶԼՄ-ներին ժամը 15:00-ին հրավիրում եմ ՀՔԾ-ի մոտ, հարցաքննությունը վստահաբար երկար չի տևելու:
Մինչ այդ, այսօր ժամը 13:00-ին պլանավորում եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալ նաև այս քրեական գործի որոշ մանրամասների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել