Ամերիկացի երգչուհի Մադոննան համաշխարհային շրջագայությունը վերսկսել է Լոնդոնում հաջակցություն Madame X ստուդիական ալբոմի մի շարք համերգների, այդ թվում՝ Մայամի Բիչում, Բոստոնում ու Լիսաբոնում եւ հունվարի 27-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում չեղարկումից հետո առողջության խնդիրների պատճառով: Հունվարի 30-ին այդ մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ շրջագայության եվրոպական մասը պետք է սկսվեր հունվարի 12-ին Պորտուգալիայում եւ ավարտվեր մարտի 11-ին Ֆրանսիայում: Երգչուհին համերգներից մեկի ժամանակ հայտնել է, որ ծնկի վնասվածք է ստացել, կտրել է ջիլը, ուստիեւ անտանելի ցավեր է ունեցել: 61-ամյա փոփ-աստղի վերադարձը կայացել է հունվարի 29-ին մայրաքաղաք Լոնդոնի «Փալլադիում» դահլիճում, որը տեղավորում է ընդամենը 2 հազար 286 մարդ:

Երկուսուկես ժամ շարունակված ելույթը երգչուհին անցկացրել է կալանդը ծնկին: Լոնդոնում պլանավորված է երգչուհու եւս 13 համերգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել