Երբ խոսում են մկանային կոշտության մասին, նկատի են ունենում դրանց տոնուսի կտրուկ բարձրացում, կարծրություն և դիմադրություն նորմալ կծկումներին, որոնք բնորոշ են մարդու առողջ մարմնին:
Պարանոցի մկանների կոշտությունն ուղեկցվում է գլխացավով, պարանոցի, ուսերի կամ ձեռքերի ցավով:
Ինչի մասին են խոսում այս ախտանիշերը և ինչպես ազատվել ցավից։
Առավել հաճախ պարանոցի մկանների կոշտության պատճառը ջլերի կամ մկանների ձգումն է:
Պատճառ կարող է լինել նաև բնածին պաթոլոգիան:
Մկանների ձգման պատճառները
1. Ոչ ճիշտ դիրքով քուն, ինչը հանգեցնում է պարանոցի մկանների լարման:
2. Պարանոցի սպորտային վնասվածքներ:
3. Գլխի մշտական շրջումներ ներառող ցանկացած գործունեություն:
4. Վատ կեցվածք, օրինակ է՝ երբ մարդը շատ է կռացել համակարգչով աշխատելիս:
5. Չափազանց շատ սթրես, որը հանգեցնում է պարանոցի լարվածության:
6. Պարանոցի ոչ ճիշտ դիրք երկար ժամանակ: Օրիանկ՝ մարդը սովորություն ունի երկար ժամանակ հեռախոսով խոսելու՝ լսափողն ուսով ականջին հենելով:
Բացի դրանից՝ պարանոցի մկանների կոշտությունը կարող է խոսել ավելի ծանր խնդիրների առաջացման մասին:
Կան մարդու կյանքի համար վտանգավոր մի շարք հիվանդություններ, որոնք ուղեկցվում են պարանոցի մկանների հիպերտոնուսով:
Դրանք կարող են լինել կա՛մ գլխուղեղի բորբոքում ինֆեկցիոն վարակման հետևանքով, կա՛մ գլխուղեղի արյունազեղում:
Հնարավոր հիվանդություններ
1. Ողնաշարի պարանոցի հատվածի օստեոխոնդրոզ
2. Պարանոցի մասի արտրիտ
3. Մենինգիտ
4. Կաթված
5. Էնցեֆալիտ
6. Պարկինսոնիզմ
Երբ պարանոցի մկանների կոշտությունը տենդով է ուղեկցվում, նպատակահարմար է դիմել բուժօգնության այդ ախտանիշերի ստուգման համար:
Քանի որ ինքնաբուժությունը կարող է վնասել քեզ, հատկապես եթե դա վերաբերում է պարանոցին և մեջքին:
Մենք առաջարկում ենք վարժությունների տեսանյութ, որոնք, կօգնեն ընդամենը 90 վայրկյանում մեղմացնել ցավը:
Ամեն ինչ պետք է դանդաղ և ճիշտ անել, որպեսզի մկանները կարողանան մի քիչ թուլանալ: