Գինին անհետացման եզրին է հայտնվել գլոբալ տաքացման հետեւանքով: Եթե ջերմաստիճանը եւս 2 աստիճանով բարձրանա, ապա գինեգործության համար պիտանի շրջանները կկրճատվեն 56 տոկոսով, իսկ եթե բարձրանա 4 աստիճանով, ապա այդ թիվը կհասնի 85 տոկոսի: Այս մասին ասվում է Կոլումբիական համալսարանի հետազոտություններում, որոնք տպագրվել են PNAS ամսագրում:

Գիտնականները նշում են, որ տաքացումը կարող է վնասել խաղողի հատկապես նուրբ տեսակները, իսկ այն հատապտուղներում, որոնք կդիմանան, կավելանա շաքարի պարունակությունը: Նրանցից պատրաստված գինու ալկոհոլային աստիճանը բարձր կլինի, նրանք ավելի թունդ կլինեն: Դա ծանր հարված կհասցնի թանկարժեք գինիներին, որոնց թնդությանը, համին եւ խտությանը հատկապես ուշադիր են հետեւում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել