Ինչպիսի՞ն է նա՝ ամենահարուստ կինը: Հարուստ կին ասելիս պատկերացնում ենք Քայլի Ջեներին: Իսկ հարուստ կանայք մի՞շտ պետք է գեղեցիկ ու շքեղ տեսք ունենան:
Ոչ, դա ամենևին պարտադիր պայման չէ: Այդ բոոլոր պատկերացումներն ուղղակի մարդու մտքի թռիչքն են:
Եկեք տեսնենք, թե ինչպիսի՞ն են հարուստ կանայք իրականում և ովքե՞ր են։
Տատյանա Բակալչուկ, Ռուսաստան, 44 տարեկան․ կարողությունը՝ 1,2 միլիարդ դոլար
Նա չի ծնվել ոսկու մեջ, ժառանգություն չի ստացել և կյանքում ամեն ինչի միայնակ է հասել: Տատյանան Wildberries-ի հիմնադիրն է:
Սավիթրի Ջինդալ, Հնդկաստան, 59 տարեկան․ կարողությունը՝ 6,3 միլիարդ դոլար
Սավիթիրին Հնդկաստանի ամենահարուստ կանանցից մեկն է: Կնոջ ջանքերի շնորհիվ՝ իրենց ընտանեկան բիզնեսը 4 անգամ ավելի շատ եկամուտ է ունեցել:
Դիանա Հենդրիքս, ԱՄՆ, 73 տարեկան․ կարողությունը՝ 7,92 միլարդ դոլար
Դիանան ABC Supply-ի փոխնախագահն է: Հաջողությունը կնոջն այցելել է այն ժամանակ, երբ նա երկրորդ անգամ հաջող ամուսնացել է:

Քրիսթին Ուոլթոն, ԱՄՆ, 70 տարեկան․ կարողությունը՝ 8,55 միլիարդ դոլար
Քրիսթինի ամուսինը հայտնի Wal-Mart ընկերության սեփականատերն էր, ով մահանալուց հետո իր ողջ ունեցվածքը կտակել է կնոջն ու երկու երեխաներին:
Յան Հուեյան, Չինաստան, 38 տարեկան․ կարողությունը՝ 27,2 միլիարդ դոլար
Յանը Չինաստանի ամենահարուստ կինն է: Նրա ընտանիքը հենց սկզբից էլ հասարակ է եղել, սակայն Յանը և իր քույրը չափազանց շատ են աշխատել այսպիսի արդյունքի հասնելու համար:

Ֆրանսուա Բեթանկուր Մայրես, Ֆրանսիա, 66 տարեկան․ կարողություն՝ 49,3 միլիարդ դոլար
Ֆրանսուան LOréal ընկերության ժառանգորդն է:



