Եզդիների հայրենիքը համարվում է Միջագետքը։ Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ նրանք հանդիսանում են քրդերի ենթացեղեր, սակայն, իրականում, եզդիներին ընդունված է առանձին ազգ համարել։

Եզդիները դավանում են իրենց հնագույն կրոնը, որը կոչվում է շարֆադին։ Կրոնի հիմքում ընկած է միաստվածության գաղափարը. Աստված մեկ է բոլորի համար և Աստծո թագավորությունը հավերժ է։ Իրենց հավատալիքը պահպանելու համար ցեղասպանությունների ժամանակ նրանք զոհաբերել են բազմաթիվ մարդկանց։

Իսկ ահա քրդերը մահմեդականություն ընդունած եզդիներն են։ Քրդերին ու եզդիներին հաճախ շփոթում են միմյանց հետ։

Եզդիները գոյություն են ունեցել մեր թվարկությունից առաջ՝ շատ ավելի վաղ ժամանակներում։ Նրանք խոնարհվում են արևի, աստծու և սիրամարգի առջև։ Նրանք կրոնը շատ առումներով համապատասխանում է քրիստոնեությանը և չի պարունակում բռնություն։

Եզդիներն ունեն երեք կաստա՝ շեխ, փիր, մրիդ։ Շեխերն ու փիրերը համարվում են հոգևոր դասի ներկայացուցիչներ և իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթախմբերի: Շեխերի խումբը գլխավորում է Շիխադին, փիրերի խումբը՝ Տաուսե Մալակը, իսկ աշխարհիկ մրդիների խումբը՝ Սլթան Էզդին:

Կաստաների գործառույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինչպես նաև ամուսնությունները թույլատրվում են միևնույն կաստաների ներսում միայն։ Կաստաների փոփոխում հնարավոր չէ կատարել։ Ինչպես նաև չի կարելի ընդունել նրանց կրոնը. շարֆադինը միայն նրանց համար է, ովքեր եզդի են ծնվել։

Իրենց գիրն ու գրականությունը պատմական հետապնդումների ու կոտորածների հետևանքով եզդիները, ցավոք, կորցրել են։ Մնացել են միայն այն ավանդույթները, որոնք բանավոր կերպով հայրերից փոխանցվում են երեխաներին։

Եզդիները մեծ հարգանք են տածում կանանց նկատմամբ, ավելին, քան անգամ տղամարդկանց նկատմամբ։ Սակայն ընտանիքում գլխավորը, միևնույն է, համարվում է տղամարդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել