British Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

«ԱԳ նախարարության հանձնարարականին համապատասխան՝ մենք անհապաղ դադարեցրել ենք բոլոր թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ: Ֆորին օֆիսը հունվարի 28-ին Միացյալ Թագավորության քաղաքացիներին նախազգուշացրել է Չինաստան ուղեւորություններից, բացառությամբ ամենաանհրաժեշտ դեպքերի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել