Համաձայն շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող Euromonitor գործակալության տվյալների՝ նախորդ տարում զբոսաշրջային ուղղությունների կեսից ավելին դեպի նույն 100 քաղաքն է կատարվել։ Ավիատոմսերի վաճառքով զբաղվող Aviasales օնլայն-ծառայությունը մի քանի վայր է ուսումնասիել, որտեղ զբոսաշրջիկների թիվը պարզապես ապշեցնում է՝ միաժամանակ բացասական տրամադրություն առաջացնելով տեղի բնակիչների շրջանում։

Ամստերդամ

Եվրոպայի ծայրամասում գտնվող՝ կակաչների, կարմիր լուսարձակների և թեթև թմրամիջոցների քաղաք ամենաշատն են այցելում։ Զբոսաշրջիկների ամբոխը աղմուկ և աղբ է առաջացնում, ինչը քաղաքային ծառայություններին ծանրաբեռնում է աշխատանքով, իսկ շուկայում բարձրանում են ապրանքների գները։ Այդ իսկ պատճառով իշխանություններն արգելել են Ամստերդամում նոր հյուրանոցներ կառուցել, իսկ գործողների հարկերն են ավելացրել։ Կարմիր լուսարձակների թաղամասում արգելել են սպիրտի ու թմրամիջոցների օգտագործումը։

Բարսելոնա

Այստեղ ամեն ինչ ավելի վատ վիճակում է, այդ իսկ պատճառով 2015 թվականից սկսած քաղաքային իշխանությունները սկսել են սահմանափակել զբոսաշրջիկների այցելությունների հնարավորությունները։ Իրենց մաշկի վրա առաջինը սա զգացել են հյուրանոցային աշխատանքներ կատարողները, որոնց այլևս չեն թույլատրում քաղաքի կենտրոնում նոր հյուրանոցներ կառուցել։ Զբոսաշրջիկների այցելությունների ժամանակ քաղաքում բարձրանում են ապրանքների ու ծառայությունների գները, ինչպես նաև հանցավորության մակարդակը, ինչն էլ, բնականաբար, չի ուրախացնում տեղի բնակիչներին։ Նախորդ տարի հարձակում տեղի ունեցավ զբոսաշրջիկների ավտոբուսի վրա, որի ժամանակ մարդկանց զինված խումբը ստիպեց զբոսաշրջիկներին տուն վերադառնալ։

Վենետիկ

Ջրի վրա գտնվող քաղաքում ապրում է ավելի քան կես միլիոն մարդ։ Սրա հետ մեկտեղ ամեն տարի ամբոխներով այցելում են զբոսաշրջիկները, որոնց քանակը 10 անգամ գերազանցում է բնակչության թվին։ Հյուր եկած զբոսաշրջիները լավ վարքագիծ չեն դրսևորում՝ ծխում, աղտոտում են՝ որտեղ պատահի։ Քաղաքային իշխանությունները տուգանք են սահմանել 500 եվրոյի չափով հասարակական կարգը խախտելու համար։

Նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ցանկացած քաղաքներն այցելել, լավագույն ժամանակահատվածը ոչ հայտնի սեզոնին այցելելն է, երբ զբոսաշրջիկների թիվը շատ չի լինում։ Միաժամանակ հարկավոր է հարգանք դրսևորել տեղի մշակութային ավանդույթների նկատմամբ և քիթը ամեն տեղ չխոթել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել