«Իրավունք» թերթը գրում է․ «Կառավարությունն այս անգամ ՀՀ վար­չապետի ասուլիսը լուսաբանելու հա­մար որոշեց չհոգալ լրագրողների տեղա­փոխման և կեցության ծախսերը: Յուրա­քանչյուր լրատվամիջոց հասել էր Կա­պան, ինչպես կարող էր և գիշերն անց­կացրել այնտեղ, որտեղ հաջողացրել էր:

Հատկանշական էր այն, որ լրագրողների հարցին, թե ինչու այս անգամ այդպես որոշվեց, Ն. Փաշինյանը մեծ ոգևորությամբ պատասխանեց. «Որովհետև դուք մեզ անընդհատ մեղադրում եք պետական միջոցներն աննպատակ վատնելու մեջ, այդ պատճառով մենք այդ ծախսերն իրա­կանացնելու ենք ավելի նպատակային ձևով»:

Բայց, արի ու տես, որ իրականու­թյունը բոլորովին այլ էր: Նույն այդ կապանյան ասուլիսի համար կառավարությունը ծախսել էր առնվազն միլիոնավոր դրամ­ներ: Բավական է նշել, որ ասուլիսի նա­խորդ գիշերը Կապանի մի շարք հյուրա­նոցներում գիշերելու տեղ չկար, քանի որ այն նախապես «բրոնյա» էր արվել վար­չապետի անվտանգության և արարողակարգային աշխատակիցների, օգնական- խորհրդականների համար:

Ընդ որում՝ Կապանի հյուրանոցներում գիշերն ար­ժեր մոտ 15-20 հազար դրամ: Սակայն սա դեռ ամենը չէ, բնական է, որ վարչապետի «դարակազմիկ» ասուլիսը լուսաբանելու համար մեծ տեխնիկա էր բերվել պետբյուջեից սնվող Հանրային հեռուստատեսու­թյան կողմից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել