Աշխարհում սկսել է տենդենց տարածվել, որին հետևող ֆերմերները իրենց կովերին սկսել էին զեբրի պես ներկել. ինչու՞ են նրանք այդպես վարվում իրենց կենդանիների հետ։ 

Բանն այն է, որ վերջերս ԱՄՆ հետազոտություններից մեկում պարզվեց, որ այն կովերը, որոնք զեբրի գծերով ներկվում են, վանում են միջատներին ու նրանց վրա ճանճեր ու այլ միջատներ չեն հավաքվում։ 

Այսպես հնարավոր է լինում կովերին ավելի մաքուր պահել, զերծ պահել նրանց հնարավոր վարակներից ու կաթն ավելի անարատ դարձնել։ Այս հետազոտությունից հետո վերջին ժամանակներս բազմաթիվ ֆերմերներ որոշեցին փորձել գոյություն ունեցող վարկածն ու համոզվել՝ արդյոք ճիշտ են նկատել հետազոտողները։

 

Արդյունքում՝ փորձարկումներից հետո պարզ դարձավ, որ հետազոտությունը ճիշտ էր։ Բոլոր այն կովերը որոնք ներկված են եղել զեբրի նման, զերծ են մնացել հնարավոր միջատայի հարծակումներից, իսկ նրանք, որոնք որ ներկված չեն եղել, անխնա ենթարկվել են միջատների հարձակումներին։ 

Պարզվում է, որ միջատներն ինչ-որ ձևով խուսափում են այն վայրերից, որոնք ներկված են զեբրի ձևով։ Սա ինչ-որ վտանգավորության ազդակներ է ուղարկում իրենց ու նրանք հասկանում են, որ դա կարող է մահացու վտանագովր լինել իրենց համար։ 

Գիտնականները դեռևս չեն պարզել, թե կոնկրետ ինչու են միջատները զեբրի սպիտակ գծերը ընկալում որպես սպառնալիք, բայց վստահեցնում են, որ սա կարող է օգնել բազմաթիվ ֆերմերներին ավելի հեշտորեն կազմակերպել իրենց ֆերմերավարությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել