Sorella Stoute with the Austin Healey Sprite she bought on eBay

Ankakh.com-ը գրում է.

14 ամսական Սորելա Սթաութը արդեն գնել է իրեն համապատասխան մեքենան՝ չնայած առաջիկա 15 տարիների ընթացքում նա մեքենա վարելու իրավունք չի ունենա: ԱՄՆ-ի Փորթլանդ քաղաքից փոքրիկը անցած ամիս իր հայրիկի սմարթֆոնով խաղալիս eBay ինտերնետային խանութից գնել է 1962թ-ի արտադրության Austin Healey Sprite մակնիշի մեքենա: Երեխայի հայրը նրա գաղտնի գնումների մասին տեղեկացել է, երբ eBay-ից նամակ են ուղարկել նրան՝ շնորհավորելով 225 դոլար արժողությամբ գնում կատարելու համար: Երեխայի հայրը KOIN News տեղեկացրել է, որ երեխան պարզապես մտել է eBay-ի ծրագրի մեջ և հաջորդական ինչ-որ կոճակներ սեղմել, որից հետո իրենք մեքենա են ունեցել: Սկզբում օրեգոնցի զույգը երկմտում էր մեքենան վերցնելու հարցում, քանի որ այն հիմնովին վերանորոգման կարիք ունի, սակայն նրանք որոշել են պահել այն, իսկ երեխայի հայրը ծրագրել է դրա վերանորոգումը ավարտել մինչև երեխայի դպրոցի ավարտական երեկոն կամ 16-րդ տարեդարձը: Երեխայի գնումներից հետո ծնողները իրենց հեռախոսների ծրագրերի վրա ծածկագրեր են դրել, իսկ երեխայի հայրը գոհունակություն է հայտնել, որ երեխան չի գնել 38,000 դոլար արժողությամբ Porsche-ն, որը ինքը դիտել էր վերջին անգամ կայք այցելության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել