Նկարում կարող եք տեսնել Հանրապետություն 58 շենքի բակում մի շինարարական աշխատանք, որն սկսվել է Մարությանի կողմից տրված շինթույլտվությամբ, և բակային տարածքի հաշվին, խանգարելով բնակիչների ելումուտը, իրականացվել են փորման աշխատանքներ: Առանց բնակիչների համաձայնությունը ստանալու քաղաքապետարանը թույլատրել է ձևափոխել շենքի ընդհանուր բաժնային սեփականությունը՝ անտեսելով մի շարք անվտանգային խնդիրներ:

Բնակիչների ջանքերով շինարարությունը դե յուրե կասեցվել է դատարանի որոշմամբ: Հիմա էլ պարզվում է, որ քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ քողարկված ձևով աշխատանքներ, այնուամենայնիվ, կատարվել են, և դատարանի որոշման պահին եղած վիճակից շինարարությունը առաջ է անցել:

Ակնկալում եմ համապատասխան ստորաբաժանումների արձագանքը պատշաճ վարչարարության իրականացման ակնկալիքով:

ԶԼՄ-ներին տեղեկացնում եմ, որ բնակիչները պատրաստակամ են իրենց խնդրի մանրամասները ներկայացնելու և հիմնավորելու, որ քաղաքապետարանը այդպիսի շինթույլտվություն տալու իրավունք չուներ: Պատրաստ եմ տրամադրել բնակիչների կոնտակտային տվյալները:

Նկարներում կարող եք տեսնել բակային ընդհանուր տարածքի փորման աշխատանքները, ինչը էապես խոչընդոտում է հարակից մուտքերի բնակիչների անցուդարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել