Tert.am-ը գրում է.

Հունվարի 26-ին Չինաստանի իշխանությունները գրանցել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակման 769 նոր դեպք, 24 մարդ մահացել է, միայն երկուսն են դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովին:

Սրանից մեկ օր առաջ հաղորդվել էր 1975 վարակվածների մասին:

«Հունվարի 26-ին երկրի 30 շրջաններ տեղեկացրել են կորոնավիրուսով վարակվելու 769 նոր դեպքի մասին, նոր ծանր դեպքերը 137-ն են, 24 մարդ մահացել է (բոլորը Հուբեյ նահանգում), երկու մարդու դուրս են գրել հիվանդանոցից, ենթադրյալ վարակվածների թիվը հասել է 3806-ի»,-ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել