Մի կողմից սարսափած եմ... սարսափած եմ մի քանի պատճառով`
1. երկրի ղեկավարի մակարդակով ներկայացվեց «փաստ», որը որևէ ընդհանուր բան չունի փաստի հետ և դա տեսնում են ոչ միայն պողոսները, այլ նաև այլ երկրների հատուկ ծառայությունները և դրանով մեր երկիրը հերթական անգամ կորցնում է լրջությունը
2. եթե երկրի ղեկավարի համար գրիչը «փաստ» է, ապա իր ձեռքում «կրակն ընկած» քաղաքական թիմի մնացած մանր-մունր պաշտոնյաների համար «փաստ» բառը նույնիսկ հասանելիության տիրույթում չէ
3. երկրի ղեկավարի կողմից ներկայացված «փաստը», նույնիսկ եթե փաստ կոչվի, ապա դա այնքան էժանագին քայլ է, որ այլևս որևէ վեհ բան սպասելի չէ նրանից...
4. «փաստ» ներկայացնողի որոշումներով է իրականացվում երկրի ղեկավարումը, ուստի... եզրակացությունները արեք ինքներդ...

Մի կողմից շատ ուրախ եմ, որ`
1. #քիչ_մնաց
2. հայերի մեջ դեռ շատ կան կրեատիվ մտքերով և հումորով մարդիկ, ովքեր լցրեցին բոլորի ֆեյսբուքյան էջերը և պարգևեցին լավ տրամադրություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել