Մեկ տարի առաջ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում լրատվամիջոցի ղեկավար մահացավ բանտում: Մահացած մարդը Մհեր Եղիազարյանն էր, Haynews.am կայքի սեփականատերը, ով առողջական խնդիրների պատճառով նույնիսկ նախնական կալանքի չպետք է ենթարկվեր: Բայց կալանավորվեց ու իր դեմ իրականացվող ապօրինության դեմ բողոքեց հացադուլի միջոցով, ինչի հետևանքով էլ մահացավ: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «ժողովրդավարական երկրում» լրագրողական գործունեությամբ զբաղվող մարդ մահացավ: Սա աննախադեպ երևույթ է հետխորհրդային Հայաստանի ողջ պատմության համար: "Հեղափոխական" հարահոսի եւ օրեկան ռիթմով մատուցվող սկանդալների պատճառով Մհերի մահը անհրաժեշտ ուշադրության չարժանացավ հանրության կողմից, մինչդեռ այն բացեց Նիկոլ Փաշինյանի ռեժիմի օրոք քաղաքական մահերի արյունոտ հաշվարկը։ Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից։ Տարիներով ԵՄ-ից և այլ միջազգային կազմակերպություններից ֆինանսավորված որևէ իրավապաշտպան ու խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից այդպես էլ որևէ արձագանք չեղավ: Տպավորություն է, որ իշխանություններին հաջողվել է մոռացության տալ Մհեր Եղիազարյանին մահվան դուռը հասցնելու փաստը: Շտապեմ հիասթափեցնել․ անձամբ ես և «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևողականորեն բարձրաձայնելու ենք այս ապօրինության մասին: Մհերի դեպքը չեն մոռացել և չենք մոռանալու: