Ավստրիան մինչև 2030 թվականը լիովին կանցնի վերականգնվող էներգիայի օգտագործման: Այս մասին հայտնել է կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Մինչև 2030 թվականը մենք կդառնանք այն սակավաթիվ երկրներից մեկը, որն ամբողջ էլեկտրականությունը կստանա վերականգնվող էներգիայի շնորհիվ, ընդ որում՝ առանց ատոմային էլեկտրաէներգիայի օգտագործման: Մեր նպատակն է՝ մինչև 2030 թվականն ամբողջությամբ դառնալ կլիմայապես չեզոք երկիր, տասը տարով ավելի շուտ, քան նպատակ ունի Եվրամիությունը»,-ասել է Կուրցը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսակա համաժողովում:

Նրա կարծիքով, Եվրամիության նպատակը պետք է լինի կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության համատեղումը կայուն տնտեսական աճի հետ: «Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի, եթե մենք՝ որպես Եվրամիություն, օգտագործենք մեր ուժեղ կողմերը, և հատկապես՝ մեր բաց հասարակությունը, մեր ազատ հասարակությունը և, ամենից առաջ, մեր ազատ և ուժեղ եվրոպական տնտեսությունը»,- հավելել է Կուրցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել