Քանի Ստի բարեխոսը ստի ու կեղծիքի գերդոզավորում ա նետում դաշտ, մի բան գրեմ, որն ուշադիր թող կարդան ՀՔԾ քննիչները և ոչ միայն:

Ուրեմն՝ երեկ իշխանությանը սպասարկող մի «անկախ» կայք կեղծիք էր տարածում, թե իբր Նիկոլը երեկ գնացել ա ՀՔԾ՝ հարցաքննվելու: Ամենազավեշտալին էն ա, որ էդ նյութը հայտնվեց «Հրապարակ»-ի լուրից 1 ժամ հետո, երբ կայքը գրեց, որ Նիկոլը գաղտնի գնացել ա ՀՔԾ՝ դուխ տալու, որ չվախենան ապագա կալանքից ու ավարտին հասցնեն ՍԴ նախագահի դեմ իր տված հանձնարարությունը:

Հրապարակի 100% ճշմարիտ լուրից հետո էս մուտիլովկեն գցեցին դաշտ, որ վաղը-մյուս օրը շեֆի հերթական ապօրինությունը սվաղելու հույս ունենան: Ես պատկերացնում եմ՝ էս «հարցաքննության» կեղծիքից հետո ՀՔԾ քննիչների մոտ ինչ տիպի խեղկատակի տպավորություն ա թողնելու Փաշինյան Նիկոլը:

Իբր գնացել էր՝ իրավիճակ փրկի, հիմա ստիպված սեփական հետույքն ա փրկում էլի ստով ու կռուտիտով:

Հ.Գ. Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզ ա դեմ տալու: Մի րոպե չկասկածեք, դուք հո գիտեք ու իրար մեջ խոսում եք, թե Նիկոլը խի էր եկել ու հիմի ինչ սրտով ա փորձում ապօրինությունը կոծկի: Եթե իրան դա նույնիսկ հաջողվի, ձեզ չի հաջողվելու: Հա, մեկ էլ մի բան, տղերք, մեկը լինի, ձեզ դուխ տվողին դուխ տա, ցմահ սռոկ շալակած պոտենցիալ բանտարկյալ ա էդ մարդը, դուք ձեր մասին մտածեք, որ կարմիր գծերը չանցնեք: Էն ձեր Ֆուցն պետն էլ ա էդ նույն վիճակում, նենց որ, դուք ձեր մասին լավ մտածեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել