Արիացի կոչվելը գերմանացիների համար մեծագույն պատիվ էր։ Նրանք, սակայն, ունեին արիացի համարվելու համար իրենց պայմաններն ու արտաքին չափանիշները, որոնք հատկապես վտանգավոր էին աղջիկների համար․ դրանք չափազանց շատ էին։ 

Ահա թե ինչ արտաքին և ներքին տվյալներ պետք է ունենար աղջիկը, որպեսզի նրան համարեին արիացի ու չսպանեին կամ չուղարկեին տանջալից գաղութներ։ 

1․ Առաջին հերթին աղջիկը պետք է ունենար շեկ վարսեր և կապույտ աչքեր։ Սա արդեն իսկ խոսում էր աղջիկների ազնվական ծագման մասին և այն մասին, որ նրանք տարբերվում են հասարակ մահկանացուներից։ 

2․ Շատ կարևոր էր, որ աղջկա հասունացումը ժամանակին համընթաց լիներ։ Եթե աղջիկը փոքր էր, բայց արդեն ուներ ընդգծված մեծ կուրծք, փարթամ մարմին, ապա այդպիսի աղջիկը չէր կարող համարվել արիացի, որովհետև նա վստահորեն ուներ որևէ հորմոնալ խանգարում։ Ավելին՝ գերմանացիները առհասարակ չէին խրախուսում մեծ կուրծք ունենալը։ Սա ենթադրում էր, որ աղջիկը չափազանց մեծ ուշադրություն էր գրավելու, ինչը կարող էր հանգեցնել նրան, որ նա մոռանար պետությունն ու զբաղվեր այլ այլասերվածություններով, որոնք պատիվ չեն բերում իսկական արիացուն։ 

3․ Կարևորագույն պայման էր, որ աղջիկը պետք է լիներ բարձրահասակ։ Սա, իհարկե, դժվար էր կազմակերպելը, որովհետև բազմաթիվ գերմանացի աղջիկներ ստիպված էին քայլել բարձրակրունկների վրա, որպեսզի վիզուալ խաբկանք ստեղծեին, թե իբր նրանք բարձրահասակ են։ 

4․ Եվս մեկ կարևոր արտաքին տվյալ, որ արիացուն տարբերում էր ոչ արիացուց․ աղջիկները պետք է իրենց մարմնին ոչ մի ավելորդ մազ չունենային։ Ահա սա էր պատճառը, որ յուրաքանչյուր աղջիկ իր սրբագույն պարտքն էր համարում զբաղվել իր մարմնի խնամքով, որովհետև յուրաքանչյուր ավելորդ մազ կարող էր մահացու լինել նրանց համար։ 

5․ Բացի արտաքին այսպիսի տվյալներից՝ անհրաժեշտ էր, որ արիացի աղջիկը լիներ դաստիարակված, ունենար իրեն ճիշտ պահելու ձև։ 

6․ Իսկական արիացին պիտի լիներ չափազանց խելացի և տաղանդավոր։ Սա է պատճառը, որ գերմանացիները ամեն բան անում էին, որ աղջկան «ճիշտ» կրթություն ապահովեին և մեծացնեին այնպես, ինչպես նրանք էին կամենում։ 

7․ Եվ այստեղ արդեն հերթը հասնում էր այնպիսի կարևոր մարդկային հատկանիշների, ինչպիսիք էին ենթարկվել ամուսնուն ու գոհ լինել ամուսնական կյանքից։ Ինչքան էլ որ ծիծաղելի հնչի, բայց կանայք պարտավորվում էին միշտ ցույց տալ, որ իրենք գոհ են իրենց ամուսնական կյանքից և երջանիկ են իրենց ամուսնու կողքին։ Սա, համենայն դեպս, կօգներ իրենց ավելի երկարացնել իրենց կյանքը։ 

8․ Ամենատարօրինակ հատկանիշը, թերևս, ութերորդ հատկանիշն էր, որտեղ նշվում էր, որ իսկական արիացի աղջիկը պետք է մի փոքր ծույլ լինի, որ չզբաղվի ֆիզիկական ոչ մի աշխատանքով, որովհետև ֆիզիկական աշխատանքով զբաղվում են միայն ցածրակարգ ռասաների ներկայացուցիչները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել