20-րդ դարի լավագույն բանաստեղծներից մեկի՝ Իոսիֆ Բրոդսկու կյանքը հեշտ անվանել չի կարելի։ Սակայն հենց այդ ծանր փորձի շնորհիվ է նա կարողացել ճշգրտորեն զգալ մարդկային հոգիները և գրել դրանց մասին։
- Ազատությունն այն է, երբ մոռանում ես բռնապետի հայրանունը։
- Աշխարհը, ամենայն հավանականությամբ, փրկել հնարավոր չէ, սակայն առանձին մարդուն միշտ կարելի է փրկել։
- Ես ուրախ եմ, որ աշխարհում գոյություն ունեն ավելի անմիտ հեռավորություններ, քան իմ և քո միջև եղած հեռավորությունն է։
- Գիտեմ սեփական փորձից, որ որքան քիչ ինֆորմացիա է ստանում ուղեղը, այնքան ավելի լավ է աշխատում երևակայությունը։
- Միակ ճշմարտությունը բարությունն է։
- Հոգեկան տանջանքների ամենահավանական պահը գիշերն է։
- Միշտ խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց։ Որքան էլ վատ լինի ձեր հոգեվիճակը, միևնույն է, այդ ամենի համար մի մեղադրեք արտաքին ուժերին՝ պատմությանը, պետությանը, տնօրինությանը, ռասային, ծնողներին, արտահայտությանը, լուսնին, մանկությանը և այլն։ Մեղքն ինչ-որ բանի վրա գցելու պահին դուք վերացնում եք որևէ բան փոխելու ձեր վճռականությունը։
- Մարդն այն է, ինչ կարդում է։
- Ամենազարմանալի բանը չարության մեջ նրա բացարձակ մարդկային գծերն են։
- Սերն ավելի ուժեղ է բաժանումից, սակայն բաժանումն ավելի երկար է սիրուց։
- Ճշմարտությունն այն է, որ ճշմարտություն գոյություն չունի։
- Ապրելը շատ պարզ է. ուղղակի պետք է հասկանալ, որ կան մարդիկ, որոնք քեզանից լավն են։
- Եվ չեմ կարող ասել, որ չեմ կարող առանց քեզ ապրել, քանի որ ապրում եմ։
- Մարդն իր արարքների գումարն է։
- Ինչն է կործանում բոլոր դինաստիաները. ժառանգների քանակը գահերի անբավարար լինելու պայմաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել