«Սերն ավելի ուժեղ է բաժանումից, սակայն բաժանումն ավելի երկար է սիրուց». Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ


02:08 , 25 հունվար, 2020

20-րդ դարի լավագույն բանաստեղծներից մեկի՝ Իոսիֆ Բրոդսկու կյանքը հեշտ անվանել չի կարելի։ Սակայն հենց այդ ծանր փորձի շնորհիվ է նա կարողացել ճշգրտորեն զգալ մարդկային հոգիները և գրել դրանց մասին։

  1. Ազատությունն այն է, երբ մոռանում ես բռնապետի հայրանունը։
  2. Աշխարհը, ամենայն հավանականությամբ, փրկել հնարավոր չէ, սակայն առանձին մարդուն միշտ կարելի է փրկել։
  3. Ես ուրախ եմ, որ աշխարհում գոյություն ունեն ավելի անմիտ հեռավորություններ, քան իմ և քո միջև եղած հեռավորությունն է։
  4. Գիտեմ սեփական փորձից, որ որքան քիչ ինֆորմացիա է ստանում ուղեղը, այնքան ավելի լավ է աշխատում երևակայությունը։
  5. Միակ ճշմարտությունը բարությունն է։
  6. Հոգեկան տանջանքների ամենահավանական պահը գիշերն է։
  7. Միշտ խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց։ Որքան էլ վատ լինի ձեր հոգեվիճակը, միևնույն է, այդ ամենի համար մի մեղադրեք արտաքին ուժերին՝ պատմությանը, պետությանը, տնօրինությանը, ռասային, ծնողներին, արտահայտությանը, լուսնին, մանկությանը և այլն։ Մեղքն ինչ-որ բանի վրա գցելու պահին դուք վերացնում եք որևէ բան փոխելու ձեր վճռականությունը։
  8. Մարդն այն է, ինչ կարդում է։
  9. Ամենազարմանալի բանը չարության մեջ նրա բացարձակ մարդկային գծերն են։
  10. Սերն ավելի ուժեղ է բաժանումից, սակայն բաժանումն ավելի երկար է սիրուց։
  11. Ճշմարտությունն այն է, որ ճշմարտություն գոյություն չունի։
  12. Ապրելը շատ պարզ է. ուղղակի պետք է հասկանալ, որ կան մարդիկ, որոնք քեզանից լավն են։
  13. Եվ չեմ կարող ասել, որ չեմ կարող առանց քեզ ապրել, քանի որ ապրում եմ։
  14. Մարդն իր արարքների գումարն է։
  15. Ինչն է կործանում բոլոր դինաստիաները. ժառանգների քանակը գահերի անբավարար լինելու պայմաններում։