Տեսողական խաբկանքներ հանդիպում են լուսանկարներում, կյանքում, բնության մեջ։ Եվ, իհարկե, դրանք հաճախ կարելի է նկատել նաև նկարիչների աշխատանքներում, պարզապես դրանք տեսնելու համար հարկավոր է մանրամասնորեն ուսումնասիրել նկարներն ու մտածել։

Այսպես, օրինակ, 1533 թ. Հանս Գոլբեյն Կրտսերի կողմից նկարված «Դեսպանները» կտավում այս երևույթը գոյություն ունի։ Եկե՛ք ուսումնասիրենք։

Կտավում տեսնում ենք երկու տղամարդու՝ Լոնդոնում Ֆրանսիայի դեսպան Ժան դե Դենտևիլը և նրա ընկերը՝ Վենետիկում Ֆրանսիայի դեսպան, եպիսկոպոս Ժորժ դե Սելվը։

«Կտավում պատկերված են գիտնականներ՝ գրքերով ու գործիքներով։ Վերին դարակի վրա դրված առարկաներն են գլոբուսը, արևային ժամերը և այլն, որոնք օգտագործվում են ժամանակի չափման համար։ Ներքևի դարակի վրա դրված են լյուտնյա, ֆլեյտա, հիմների գիրք, հանրահաշվի գիրք և Երկրի գլոբուս», - Լոնդոնի ազգային պատկերասրահի պաշտոնական կայքում նշվում է կտավի նման նկարագրություն։

Իսկ ի՞նչ տարօրինակ առարկա է ամենաներքևում՝ ֆրանսիացի դեսպանների ոտքերի մոտ։ Թվումք ՝ բամբուկե ձող է, սակայն հարկավոր է այն մանրամասնորեն ուսումնասիրել։

Եթե այդ առարկային նայենք ուղիղ անկյունից, դժվար թե հասկանանք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Սակայն եթե դիտանկյունը փոխենք, աչքի առջև կհայտնվի նկարչի հանելուկը՝ տեսողական խաբկանքը։ Այս երևույթը կոչվում է անամորֆոզ,, որի պարագայում առարկան դիտմամբ այպես է պատկերվում, որ դրա իրական իմաստը հնարավոր լինի ընկալել միայն հատուկ դիտանկյունից նայելիս կամ նկարը տեղափոխելիս։

Այժմ հասկանալի է, որ առական ոչ թե բամբուկե ձող է, այլ գանգ։ Ի՞նչ է սրանով նկատի ունեցել հեղինակը։ Ազգային գրադարանի մասնագետներն ընդգծում են, որ հայտնաբերված գանգը մահ է խորհրդանշում։ Հանս Գոլբեյն Կրտսերի հաղորդագրությունը հասկանալի է՝ հիշել, որ յուրաքանչյուր կենդանի էակ մահկանացու է. մահանում է յուրաքանչյուրը, անգամ՝ գիտնականները։ Շատ նկարիչներ, ի դեպ, այսօր ևս իրենց կտավներում նման հանելուկներ են ներառում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել