Երբ կարդում ես Աստվածաշունչն ու ուսումնասիրում մարդու առաջացման կրոնական պատմությունը, գիտակցում ես, որ Եվայի ու Ադամի հայտնի որդիները՝ Աբելն ու Կայենը, ովքեր նաև առաջին մարդասպանության մեղավորները դարձան, չէին կարող ֆիզիոլոգապես ծնունդ տալ ու շարունակել մարդու ստեղծումը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ որտեղի՞ց են առաջացել այսքան մարդիկ, եթե Ադամն ու Եվան ընդամենը երկու որդի ունեին։ Հետազոտողները փորձել են պատասխանել այս հարցին։ 

Հետազոտողների մի խումբ վերջերս արձանագրեց երկու հնարավոր տարբերակ, որոնցով բացատրվում է մարդու առաջացման պատմությունը։ 

Առաջին տարբերակի համաձայն նրանք նշում էին, որ Ադամն ու Եվան ոչ թե ընդամենը 2 որդի ունեին, այլ այդ որդիները նրանց ամենահայտնի զավակներն էին, քանի որ հենց նրանք պատճառ դարձան առաջին արյունաթափության։ Նրանց մասին հիշատակում կա հենց այս ցավալի իրողության պատճառով, բայց Եվան ու Ադամը հասցրեցին նաև այլ զավակներ ունենալ։ 

Չնայած որ մեր օրերում չի խրախուսվում քրոջ ու եղբոր միջև ամուսնությունը, այն ժամանակ մարդիկ այլ տարբերակ չունեին ու ստիպված էին իրար մեջ ամուսնանալ, որպեսզի սերունդ ապահովեն։ Այսպիսով Ադամի ու Եվայի զավակներն ամուսնացան իրար հետ՝ նոր սերունդներ տալով ու նոր մարդկանց ծնելով ու այդ է պատճառը, որ մարդիկ տարածվեցին աշխարհով մեկ։ 

Սակայն այս տարբերակը վերջինը չէ։ Հետազոտողները առաջ են քաշել մեկ այլ տարբերակ ևս։ Այս տարբերակի համաձայն արդեն Ադամն ու Եվան միակ առաջին մարդիկ չեն եղել։ Նրանք հավատացնում են, որ հնարավոր է, որ դրախտից վտարումից հետո Աստված այլ մարդկանց ևս ստեղծեց, ովքեր մինչև վերջ կպահեն իրենց խոսքը։ Այս մարդիկ էլ ունեցան զավակներ, նրանք «ամուսնացան» Ադամի ու Եվայի զավակների հետ ու արդյունքում սկսեց մարդկային գենը տարածվել։ 

Այս տարբերակի համաձայն արդեն Ադամի ու Եվայի զավակներն իրենք իրենց քույրերի կամ եղբայրների հետ չեն ամուսնացել, այլ ունեցել են այլ տարբերակներ, որպեսզի խուսափեն արյունապղծությունից։ 

Հետազոտողները դժվարանում են հստակեցնել, թե արդյունքում այս երկու տարբերակից որն ավելի կհամապատասխանի ճշմարտությանը, բայց վստահեցնում են, որ եթե Ադամն ու Եվան միայն երկու որդի ունենային, ապա մեզնից ոչ ոք այսօր գոյություն չէր ունենա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել