Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է Ստանիսլավսկու անվան թատրոն՝ դիտելու 《Save միլիոն》 ներկայացումը, որի գլխավոր դերում Մկրտիչ Արզումանյանն է։

Հայկի և Մկրտիչ Արզումանյանի համատեղ լուսանկարը ցանցում մեծ աժիոտաժ է առաջացրել։

Ներկայացման ռեժիսոր Նորա Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ևս լուսանկարներ է հրապարակել և մակագրել. 《Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ #saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է》։

Հայկ Մարությանը ևս լուսանկարներ է հրապարակել և մակագրել. 《Նոր, հաճելի լուսանկարներ Ստանիսլավսկու թատրոնից》։

Մեկ այլ գրառման մեջ Հայկը նշել է. 《Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է》։

Նշենք, որ երկար տարիների համագործակցությունից հետո Հայկոն և Մկոն դադարեցին միասին ներկայանալ։ Կոնֆլիկտի մասին խոսակցությունները նրանք չէին մեկնաբանում, սակայն համագործակցությունը դադարեցրին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել