Դաժան բանտերի քանակը տարեցտարի պակասում է։ Առաջարկում ենք ծանոթանալ ամենադաժան քրեակատարողական հիմնարկներին, որոնց պայմանները ծայրահեղ վատն են անգամ ամենածանր հանցագործների համար։

Կարանդիրու, Բրազիլիա

Բրազիլական Սան Պաուլո մեգապոլիսի կողքին գտնվող Կարանդիրու բանտը փակվել է դեռ 2002 թ.։ Սակայն, չնայած դրան, այն մինչ օրս համարվում է պատմության ամենադաժան ու ոչ բարենպաստ հիմնարկներից մեկը։ Կառուցվել է 1920 թ. և գրեթե երբեք չի վերանորոգվել իր 80 տարվա գոյության ընթացքում։ Այն կառուցված էր աղյուսից և բետոնից, կահավորված էր պարզագույն հարմարություններով և այնտեղ ծայրահեղ հակասանիտարականություն էր տիրում։

Կարանդիրուում կյանքը ճշգրտորեն նկարագրել կարող է միայն նա, ով գտնվել է այդ դժոխքում։ Միաժամանակ բանտում տեղավորում էին 7500-10,000 բանտարկյալի, և այդ քանակությամբ մարդուն բաժին էր հասնում ավելի քիչ, քան 1000 աշխատակից։ Հիմնարկի ծառայողներն աշխատում էին 4 հերթափոխով, այդ իսկ պատճառով լավագույն դեպքում այնտեղ գտնվում էր 250 հսկիչ ու պահակ։ Կարանդիրուում «ծաղկում էին ապրում» բռնությունը, թմրամոլությունն ու նվաստացումները։

Յուրաքանչյուր հինգերորդ բանտարկյալ վարակված էր ՄԻԱՎ-ով, իսկ բժշկանան օգնություն, կարելի է ասել, չէր տրամադրվում հիմնարկում։ Տասնյակ բանտարկյալներ մահանում էին հիվանդություններից, վնասվածքներից, կամ ինքնասպանություն էին գործում։ Շատ հաճախ հիմնարկի հիվանդանոցում վիրահատությունները կատարում էին առանց անզգայացման, իսկ հաշվի առնելով ամենուր տիրող աղտոտվածությունը՝ նման հանգամանքների համակցության պայմաններում ողջ մնալը պարզապես անհնար էր։

Սասափելի բրազիլական բանտ մի ռեկորդ է սահմանել. 1992 թ. այստեղ տեղի է ունեցել ամենաարյունալի բանտային ապստամբությունը Բրազիլիայի պատմության մեջ։ Ամեն ինչ սկսվեց երկու բանտարկյալների միջև առաջացած վեճից, որը վերաճեց մեծ ապստամբության։ Վերջինս ոստիկաններն ու հսկիչները ցրեցին զենքի միջոցով։ Ընթացքում սպանվեց 111 բանտարկյալ։

Թադմոր, Սիրիա

Սիրիայում գտնվող Թադմոր քրեակատարողական հիմնարկը ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից ոչնչացվեց 2015 թ.։ Չնայած դրան՝ այն անգամ այսօր կարելի է դաժանության առումով ռեկորդակիր համարել։ Թադմորի պատերից ներս մարդկանց թունավորում էին, ստիպում թմրամիջոցներ օգտագործել, կախում ոտքերից, սովի ու ծարավի մատնում, ինչպես նաև սպանում այլ հնարավոր բոլոր եղանակներով։

Ամենը, ինչ կատարվում էր բանտում, հայտնի էր իշխանություններին և իրականանում էր ոչ միայն նրանեց լուռ համաձայնությամբ, այլև անուղղակի հրամաններով։ Թադմորի բանտարկյալների ամենազանգվածային սպանությունը տեղի է ունեցել 1980 թ. հունիսի 27-ին։Երկրի նախագահ Հաֆեզ Ասադի վրա հարձակումից հետո սիրիական ոստիկանությունը սպանեց, մոտավոր հաշվարկներով, 500-1200 մարդու։

Նման գործողություններ կատարելիս չէին կիրառվում հրազենային գործիքներ. բանտարկյալներին մահվան էին հասցնում խողովակներով կացիններով ծեծելով։ Զոհերի ճշգրիտ թիվը երբեք հայտնի չի դառնա, սակայն ականատեսները պատմում են, որ դիակների հավաքման ու խցերի մաքրման համար ավելի քան երկու շաբաթ է տրամադրվել։

Հասարակական կազմակերպությունները հասան Թադմորի փակմանը 2001 թ., սակայն 2011 թ. այն կրկին սկսեց իր աշխատանքը։ Բանտարկյալներին այլևս չէին սպանում, սակայն պայմաններն այնպիսին էին, որ ամեն տարի շուրջ 20 բանտարկյալ ինքնասպան էր լինում։

Հիտարամա, Ռուանդա

Ռուանդայում գտնվող Հիտարամա բանտը մեծ չէ։ այն կառուցել են այն հաշվարկով, որ միաժամանակ այնտեղ գտնվի միայն մինչև 500 բանտարկյալ։ Չնայած դրան՝ այնտեղ պահվում է ավելի քան 6000 մարդ։

Բանտարկյալները ստիպված են շարքերով քնել գետնին կամ ստվարաթղթերին նստած։ Սակայն նման «պատվի» արժանանալու համար  նախևառաջ հարկավոր է քո հերթին սպասել։ Բանտախցերն ունեն մետր/մետր չափսեր և զուրկ են ոչ միայն տարրական հարմարավետություններից ու կահույքից, այլև առաստաղից։ Հիտարամայում անգամ կոյուղի չկա, այդ իսկ պատառով բանտարկյալներն ապրում են իրենց արտաթորանքների մեջ։

Իշանությունն այս հիմնարկում պատկանում է հանցավոր խմբերին, որոնք անպատժելիորեն հաշվեհարդար են տեսնում նրանց հետ, ովքեր հայտնվում են իրենց ճանապարհին։

Այս ամենին կարելի է ավելացնել նաև մշտական սովը, որը երբեմն հանգեցնում է անգամ մարդակերության։ Հիտարամայում ամբողջապես բացակայում է բժշկական ծառայությունն ու մարդիկ ամեն օր մահանում են տարբեր հիվանդություններից։ Իշխանություններն անգամ փոքրագույն ջանք չեն գործադրում իրավիճակը շտկելու համար, իսկ XX դարում Ռուանդայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իրավիճակը միայն վատթարացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել