Ու կան երգիչներ, ովքեր պատմություն են կերտել։ Առաջարկում ենք ծանոթանալ նրանցից մեկի՝ Էլվիս Փրեսլիի ամենադիպուկ 12 մտքերին, որոնք կյանքի դասեր կտան յուրաքանչյուրին։ 

1. Բանակը սովորեցնում է տղաներին մտածել տղամարդկանց պես: 

2. Հենց սկզբից ամեն ինչ նույնն է եղել, միակ տարբերությունն այն է, որ ամբոխները հիմա ավելի մեծ են: 

3. Ավելի քիչ կռիվներ, ավելի շատ կայծ, փակիր բերանդ ու բացիր սիրտդ: 

4. Վերցրո՛ւ ձեռքս, կյանքս էլ խլի՛ր, բայց, միևնույն է, չեմ կարող չսիրահարվել քեզ: 

5. Ճշմարտությունն արևի նման է, կարող ես ուղղակի պաշտպանվել նրանից, բայց այն դրանից չի անհետանա: 

6. Չենք կարող մեր երազանքները կառուցել կասկածող մտքերի վրա: 

7. Ամբոխի մեջ եմ, բայց այնքան միայնակ եմ: 

8. Պետք է հետևես երազանքիդ, որտեղ էլ որ այն տանի քեզ: 

9. Տխուր է, որ կարող ես սիրել մեկին ու դեռ սխալ մարդ լինել նրա համար:

10. Արա այնպիսի բան, որն արժանի լինի հիշվելու: 

11. Ունեցածդ չէ, որ ստիպում է մարդկանց փորձել հետևել քո օրինակին, այլ այն, թե ինչպիսին դու կաս իրականում: 

12. Մարդիկ կարծում են՝ խենթ ես, երբ խոսում ես այնպիսի բաներից, որոնք նրանք չեն հասկանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել