Թե բա՝ կարո՞ղ ա ամեն շենքի մոտ մի հատ ծննդատուն ունենանք: Չէ, նոր ծննդատուն ունենալ պետք չէ, անհրաժեշտ է եղածը պահպանել, զարգացնել: Ռազմավարություն չունեք, շատ վատ է: Արդեն մեկ ամիս է՝ ժողովուրդը պայքարում է ծննդատների համար, մեկ ամիս է՝ բուժաշխատողներն առանց ֆինանսավորման սպասարկում են բնակչությանը և վախով սպասում, թե երբ են համալրելու գործազուրկների շարքը: Ու շատ զարմանում եք, որ բուժաշխատողները խալաթներով դուրս էին եկել բողոքի ակցիայի:

Այստեղ հարց է առաջանում․ իսկ երբ հեղափոխության օրերին նույն բուժաշխատողները հիվանդանոցային խալաթներով միանում էին քայլերթներին, էդ ժամանակ չզարմացա՞ք ու չնկատեցի՞ք: Կառուցողական ռազմավարությամբ էիք սնում մարդկանց` հանուն հպարտ քաղաքացու, օրենքից ու օրինական գործողություններից էիք խոսում: Մարդասիրություն, հայրենասիրություն եք քարոզում: Սահմանամերձ գյուղերը դատարկել, մարդկանց զրկել հարմարավետ ապրելու հնարավորությունից, դարձնել գործազուրկ․ սա է ռազմավարությունը: Կամ ինչո՞ւ են հղիները Ոսկեպար գյուղից գերադասում գնալ Աչաջուր, որը ավելի հեռու է, քան Նոյեմբերյան, որը ավելի մոտ է: Շատ վատ է, որ այս հարցին կառավարությունում մարդիկ պատասխան չունեն կամ ունեն, բայց չեն բարձրաձայնում: Այդ հատվածը թշնամու դիտակետի տակ է, և որպեսզի ապահով լինի, այնտեղ շրջանցման ճանապարհ կա, որը քանդված վիճակում է:

Նաև ավելացնեմ, որ կառավարությունն ընդունած օրենք ունի, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր բնակիչ ունի ազատ ընտրության իրավունք և կարող է ինքը որոշել՝ որ բժշկական կենտրոններում պետք է ստանա բուժօգնություն: Իսկ փաստը, որ Ոսկեպարից հղիները գնում են Աչաջուր, խոսում է այն մասին, որ շատ վստահելի ծննդատուն է և վստահելի բուժանձնակազմ: Եվ մարդիկ իրենց ծննդկանի և նորածնի կյանքը վստահում են հենց Աչաջուր ԱԿ-ի անձնակազմին: Հիմա ստացվում է, որ հենց businessman նախարարն է մանիպուլյացիա անում և վարչապետին սխալ տեղեկություններ տալիս: Ծննդատների վերաբերյալ, այն էլ՝ սահմանամերձ գոտիներում, պետք է լինել կառուցողական: Բավական է եղածը քանդել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել