Լորդ Դարզին վիրաբույժ է, Կայսերական քոլեջի պրոֆեսոր, ով հայտնի է էնդոսկոպիկ վիրաբուժության և ռոբոտականացված վիրաբուժության մեջ իր մշակումներով։ Արկա Վարկեզ Դարզին էթնիկ հայ է, որը ծնվել է Իրաքում, ապա տեղափոխվել Իռլանդիա։ Այստեղ նա սովորել է թագավորական վիրաբուժական քոլեջում և դուբլինյան Տրինիտի-քոլեջում, որտեղ ստացել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1990 թ. երեսնամյա գիտնականը տեղափոխվեց Լոնդոն, որտեղ նրա կարիերան շատ լավ դասավորվեց. Միդլսեքսի կենտրոնական հիվանդանոցում և Սուրբ Մարիայի հիվանդանոցում աշխատելուց հետո նա աշխատանքի անցավ Լոնդոնի Կայսերական քոլեջում։ 1996 թ. նա ստացավ պրոֆեսորի կոչում, իսկ 1998-ին դարձավ վիրաբուժության բաժնի ղեկավարը։

Երբ Դարզին 17 տարեկան էր, նա որոշեց տեղափոխվել Դուբլին, քանի որ երազում էր բժշկական լավ կրթություն ստանալու մասին։ Հենց Իռլանդիայում երիտասարդի ազգանունը Թերզյանից վերափոխվեց Դարզիի, քանի որ համակուրսեցիները պարզապես չէին կարողանում արտաբերել նրա իրական ազգանունը։

14 տարի շարունակ Դուբլինումապրելով՝ 1990 թ. Դարզին տեղափոխվեց Մեծ Բրիտանիա։ Այնտեղ սկսեց վիրաբույժի բժշկական կարիերան, որի շնորհիվ էլ հետագայում ստանձնեց Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի ղեկավարի պաշտոնը։

2002 թ. բժշկության ոլորտում ունեցած մեծ ներդրումների համար թագուհին նրան շնորհեց պալատական պատվավոր կոչում՝ Բրիտանական կայսրության ասպետ։ Այդպիսով, նա դարձավ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ։

2007 թ. հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի ներկայացմամբ Արա Դարզին նշանակվեց Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար։ Նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միակ հայն է, որը բրիտանական նախարարների կաբինետի անդամ է։ 2 տարում նա հասցրեց իրականացնել հեղափոխական բազմաթիվ բարեփոխումներ։ 2009 թ. հուլիսին Դարզին հրաժարական տվեց, որից հետո վերադարձավ իր կլինիկակա ու գիտական գործունեությանը։

2008 թ. Դարզին դարձավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի օտարազգի անդամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել