Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել է 90-ականների ոճով էժանագին զանգվածային շուկայի հագուստով: Նրա լուսանկարները հրապարակվել է Daily Mail-ի կողմից:

Այդպիսի տեսքով Քեմբրիջի դքսուհին այցելել է Քարդիֆում գտնվող Ely and Careau մանկական կենտրոն՝ Միացյալ Թագավորություն մեկօրյա շրջագայության շրջանակներում: Համացանցում հրապարակված լուսանկարներում նա պատկերված է սև բարձր օձիքով սվիտերով և ընձառյուծի պրինտով շրջազգեստով, որը հայտնի էր անցյալ դարի վերջին: Շրջազգեստը վաճառվում է իսպանական Zara ապրանքանիշի խանութներում և արժե 30 ֆունտ։

Որպես վերնահագուստ նա ընտրել է Massimo Dutti-ի երկար բեժ բաճկոն: Ապրանքանիշի կայքում այն վաճառվում է 349 ֆունտով։ Դքսուհին տեսքը լրացրել է բյուջետային Accessorise զարդերի բրենդի ոսկե կախազարդով և ականջօղերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել