Տհաճ, շատ տհաճ էր լսել, թե ինչքան անզգույշ է խոսում Նիկոլ Փաշինյանը մեր գյուղացիների մասին` «թրիքոտ կաթ», «բուշլատով ու ռեզինե սապոգով ղասաբներ» և այլն: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը, երբ ու որտեղ է «թրիքոտ կաթ» տեսել կամ գուցե խմել, բայց խորհուրդ եմ տալիս այլևս նման չմտածված արտահայտություններ չանել և վերջապես սովորել մտքերն արտահայտել առանց որևէ մեկին վիրավորելու: Դա վիրավորական է հողի, բնության ու ճակատագրի հետ կռիվ տվող գյուղացու համար:
Որպես գյուղի տղա, «փարիզներում ծնված-մեծացած» ու էսօր կառավարական դաչաներում ապրող Փաշինյանին հուշեմ, որ կաթը գյուղացու տանը սրբություն է: Էդ կաթով երեխա են մեծացնում: Թրիքն էլ, եթե ուզում եք այն անպայման տեսնել, լրիվ ուրիշ տեղ ման եկեք: Հեշտությամբ կգտնեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել