Antifake.am-ը գրում է․

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, հունվարի 17-ին Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս ցավալի դեպքը դարձել էր շահարկման առարկա մի խումբ պաշտոնյաների, սորոսական և իշխանական պրոպագանդիստների և որոշ լրատվամիջոցների կողմից: (12)

Շահարկումներ նաև եղել են ֆեյսբուքյան մի շարք իրական օգտատերերի կողմից, որոնք Կուտոյանների ընտանիքին ցավակցություններ հղելու փոխարեն Ֆեյսբուքը լցրել են ատելության խոսքով և «նոր մահվան ձայն լսելու ցանկություն» հայտնել: Նրանք սպառնալիքներ են հնչեցրել՝ երբեմն հայհոյախառն, Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղած անձանց (ընկերներ, նախկին պաշտոնյաներ և այլք), նրա հոգեհանգստի և հուղարկավորման արարողություններին մասնակցած անձանց հասցեներին: Շահարկումները ֆեյսբուքյան օգտատերերի կողմից  եղել են նաև ծաղրուծանակի մակարդակում՝ ուղղված Կուտոյանի ընկերների՝ արցունքները զսպել չկարողանալուն: Նրանց թիվը հասնում է հարյուրների, իսկ նրանց մեծ մասը, չնայած պատկառելի տարիքին և երեխաների,  թոռների խնամքով զբաղվելու հանգամանքին, «նոր մահ են տենչում»:

Մենք շարունակում ենք համացանցում և, մասնավորապես, Ֆեյսբուքում օգտատերերի կողմից հայհոյանքները և սպառնալիքները ներկայացնել հանրության դատին, ինչպես նաև պատրաստվում ենք մեր կողմից հավաքված սպառնալիքները և հայհոյանքները ներկայացնել իրավապահ մարմիններին, որպեսզի դրանք համացանցում տարածողները ստանան օրենքով նախատեսված պատիժը, և մենք հետևողական կլինենք այդ հարցում: 

1. David Gyozalyan

https://www.facebook.com/david.gyozalyan.52

Կուտոյանին վերաբերվող հրապարակման ներքո ֆեյսբուքյան այս օգտատերը նրան «խելք չունենալու մեջ է մեղադրել»:

2. Naira Nazaryan

https://www.facebook.com/naira.nazaryan.9

Մանկահասակ երեխաների խնամքով զբաղվող Նաիրան վստահ է՝ «հաջորդը Հրայր Թովմասյանն է լինելու»:

3. Hayko Beglaryan

https://www.facebook.com/hayko.beglaryan.505

Ֆեյսբուքյան այս օգտատերը ևս «երջանկացել է» Կուտոյանի մահվան բոթից:

4. Arev Zardaryan Sahakyan

https://www.facebook.com/mherarevik.saakyanner

Ֆեյսբուքյան այս օգտատերը Գեորգի Կուտոյանի մահը որակել է «սատկել» և նույնը մաղթել Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցող Յուրի Խաչատուրովին, ում «տակ ապրիլի կեղտն է»:

5. Nara Narine

https://www.facebook.com/nara.wardanjan

Ֆեյսբուքյան Nara Narine անուն-ազգանունով օգտատերը ևս վստահ է, որ «հաջորդը» ՍԴ նախագահն է:

6. Amm Ghazaryan

https://www.facebook.com/am.ghyan.5

Նիկոլ Փաշինյանի աջակից Amm Ghazaryan անուն-ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը «մահերի հիթ-շքերթ է տենչում»:

7. Nara Hovsepyan

https://www.facebook.com/nara.hovsepyan.1232

Թոռների խնամքով զբաղվող Nara Hovsepyan անուն-ազգանունով օգտատերը ևս «հրճվել» է ՍԴ նախագահի ընկեր կորցնելու հանգամանքից:

8. Arsen Harutyunyan

https://www.facebook.com/arsen.harutyunyan.5815

 Արսեն Հարությունյան անուն-ազգանունով օգտատերը ևս «հրճվել է» ՍԴ նախագահի լացից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել