Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ արձակված կրակոցն ուղղակի ոտնձգություն է դատական համակարգի և դատավորի անձի նկատմամբ:
Անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը նպաստող որևէ վարքագիծ պետք է իսպառ վերացվի:
Չի կարելի թույլ տալ, որ դատական համակարգը դառնա հանցավոր գործունեության թիրախ:
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցած հանցագործությունը` հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս արագ հայտնաբերել հանցագործին կամ հանցագործներին:
Թող որևէ մեկը չմոռանա, որ քանի դեռ չեք ստեղծել իրապես անկախ ու անկաշառ դատական համակարգ, մենք երբեք չենք ունենա մեր պատկերացրած բարեկեցիկ ու զարգացած պետությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1258958764306092&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել