Tert.am-ը գրում է.

Քիչ առաջ բուռն քննարկումներ ունեցանք ԱԺ դահլիճում, և ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական մեծամասնությունը երբեմն մոռանում է, որ ԱԺ-ում քաղաքական երեք ուժեր են ներկայացվել և երեքն էլ այստեղ են եկել ժողովրդի տված քվեյով ու արդար ընտրությունների շնորհիվ, հետևաբար այստեղ պետք է լինեն բանավեճեր: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` անդրադառնալով Ազգային ժողովում քիչ առաջ տեղի ունեցած բանավեճին:

«Քաղաքականապես հասուն լինելու վկայությունը ընդդիմախոս խոսքը լսել կարողանալն է և կոռեկտության սահամաններից դուրս չգալը` այդ խոսքը լսելիս: Մեզ բոլորիս այստեղ բերել է ժողովուրդը, բայց ցավոք սրտի օրինակ` դուք մսխում եք ձեր այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը և զբաղված եք դրանով և այ հենց դուք, որ հիմա ծիծաղում եք, ցավոք, չկարողացաք դրսևորել քաղաքական հասունություն և հավուր պատշաճի գալ քաղաքական երկխոսության դաշտ: Իսկ մեր մյուս հարգելի գործընկերոջը պետք է ասեմ, որ դուք մեզ թույլ չեք տալիս կարոտել նախկիններին, քանզի երբ ամեն անգամ հայտարարում եք, որ հնին վերադարձ չի լինելու, հարգելիներս, հնին վերադարձը չի նշանակում, որ հները գան այստեղ, նստեն, հնին վերադարձը լինում է նաև, երբ դուք զգում եք ձեզ պահել ճիշտ այնպես, ինչպես նախկինները: Դա նույնպես հնին վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև: Մեզ ժողովուրդը տվել է քվե, որ մենք դա թույլ չտանք և հենց դրանով ենք մենք այստեղ զբաղված»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել