Զարմանալի է, սակայն որոշ ազգերի մոտ համբուրվելն ընդունված չէ։ Որոշ երկրներում համբուրվելն անընդունելի է, իսկ որոշ երկրներում էլ սիրահարները հպվում են ոչ թե շուրթերով, այլ քթերով։

Իրականում համբույրը առողջությունը և գեղեցկությունը պահպանող կախարդական միջոց է։ Այսպես, ինչի՞ է ունակ իրական համբույրը։ Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր համբույրի մասին, որոնք կզարմացնեն բոլորին։

Պաշտպանում է կարիեսից

Ի՞նչ է պետք անել սնվելուց հետո։ Մտածում եք, որ պետք է մաքրել ատամները։ Իհարկե ոչ ոք չի չեղարկել հիգիենան, սակայն համբուրվելը նույնպես օգտակար է։ Պարզվում է, որ սիրելի մարդը ոչ միայն քնքշանք է պարգևում, այլ նաև օգնում է կարգավորել բերանի թթվայնությունը։

Մարզում է սիրտը

Կրքոտ համբույրը ստիպում է, որպեսզի սիրտն ավելի արագ բաբախի։ Այդ պահին դուք սպորտով չեք զբաղվում և թուլացած եք ու հաճույք եք ստանում, սակայն միաժամանակ դա սրտի համար հիանալի մարզում է։

Ուրախություն է պարգևում

Բառի ուղիղ իմաստով։ Համբույրը նպաստում է էնդորֆինի արտազատմանը։ Վերջինս հայտնի է ուրախության հորմոն անվանումով։

Օգնում է նիհարել

Մեկ րոպե տևողությամբ համբույրն այրում է ավելի քան 26 կալորիա։ Բնականաբար սիրահարները չեն սահմանափակվում մեկ րոպեյով։ Համեմատեք. մեկ րոպե արագ քայլը ազատում է 4-5 կալորիայից։

Բարձրացնում է լիբիդոն

Կրքոտ տղամարդկանց մոտ բարձր է տեստոստերոնի մակարդակը և նրանք պատրաստ են կիսվել դրանով։ Ավելի ճիշտ դա տեղի է ունենում ինքնուրույն՝ համբույրի ժամանակ։ Տեստոստերոնը՝ թքագեղձի միջոցով թափանցում է կնոջ օրգանիզմ և ավելի մեծացնում տղամարդու գրավչությունը։

Փոխարինում է էքստրիմին

Կրքոտ համբույրն ուղեղում առաջացնում է այնպիսի քիմիական ռեակցիաներ, ինչպիսին որ էքստրիմը։ Իսկ եթե առանց որևէ վտանգի ադրենալինով լիցքավորվելու հնարավորություն կա, ապա ինչո՞ւ չընտրել համբույրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել