Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց և տղամարդկանց՝ ըստ հակառակ սեռի ներկայացուցիչների: Երիտասարդ դերասանուհի Անելյա Գուբրյանը դժվարությամբ առանձնացրեց հայկական շոու բիզնեսում իր կարծիքով ամենաոճային տղամարդկանց եռյակին, սակայն գտավ այդպիսիններին:

«Իմ ճաշակի տղամարդ մեր շոու բիզնեսում, գրեթե, չկա, որովհետև ես ավելի դասական ոճի տղամարդկանց եմ սիրում: Հայ տղամարդիկ կան, որոնք իմ ոճին համապատասխան են հագնվում, սակայն շոու բիզնեսից չեն: Շոու բիզնեսում հաճախ հագնվում են այնպես, ինչպես թրենդները կամ էկրանային կերպարն են պահանջում: Ըստ իս՝ մեր շոու բիզնեսում տղամարդիկ հիմնականում միանման են հագնվում, ինչի համար չես կարող նրանց  մեղադրել, ոլորտն էլ է ստիպում կարծրատիպերի մեջ մնալ, որպեսզի լինեն էկրանին, տվյալ պահի կերպարին համապատասխան»,- ասաց նա:

Ըստ Անելյայի՝ տղամարդու ոճն իր համար առաջնային չէ, շատ ավելի կարևոր հատկանիշներ են պահվածքը, խոսքի կուլտուրան, շնորհքը, դաստիարակությունը: «Արտաքինը կարող է խաբուսիկ լինել. մարդը կարող է շատ գեղեցիկ հագնված լինել, սակայն 2 րոպե հետը շփվելուց հետո չնկատես ոչ սիրուն աչքերը, ոչ տեսքը, ոչ էլ հագուստը: Կարող է և տգեղ կամ անխնամ լինել, բայց շատ հաճելի: Իհարկե, անխնամությունը շատերի համար կյանքի ոճ է, ինչը սխալ է և առաջին հերթին վիրավորանք ինքդ քո անձի հանդեպ, սակայն կան մարդիկ, որոնք իրենց չեն խնամում, բայց դրանից չի փոխվում իրենց լավ մարդ լինելը»,- շեշտեց 19-ամյա դերասանուհին:

Ահա և նրա եռյակը.

Խորեն Լևոնյան. կարծում եմ՝ նա առանձնանում է:  Ամեն մարդ պետք է հագնվի այնպես, ինչպես իրեն զգում է: Ես շատ լավ կարողանում եմ հասկանալ՝ ոճն արհեստակա՞ն է ընտրված, թե՞ մարդն իրեն հարմարավետ է զգում այդ հագուստի մեջ, հագնվում է իր ներաշխարհին համապատասխան: Իր մեջ արհեստական ոչինչ չկա: Երևի թե, հենց դա էլ գրավում է:

Արամ MP3. կարծում եմ` շատերն են նկատում նրա տարբերվող ոճը: Հենց իր տարբերվելն է ինձ դուր գալիս: Բացի այդ,  իր զգեստապահարանում գերակշռում է սև գույնը, որը ես շատ եմ սիրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել