Փոփ երգչուհին չեղարկել է Լիսաբոնում կայանալիք համերգը՝ դրա մեկնարկից ընդամենը 45 րոպե առաջ, հաղորդել է Independent-ը:

Նախօրեին՝ հունվարի 19-ին, երկրպագուներին 19:45 ծանուցագրեր են ուղարկել շոուի չեղարկման մասին, որը նախատեսված էր 20:30-ին:

«Մենք ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Մադոննան չի կարող ելույթ ունենալ այսօր երեկոյան»,- ասվում է հաղորդագրությունում:

Երգչուհին իր Instagram-ում ներողություն է խնդրել հանդիսատեսից. «Շնորհակալ եմ, Լիսաբոն, խնդրում եմ, ներիր այսօրվա համերգը չեղարկելու համար: Բայց ես պետք է լսեմ իմ մարմնին, որը հանգիստ է պահանջում …: Հուսով եմ, կհանդիպենք երեքշաբթի»:

Երկրպագուները տարբեր կերպ են արձագանքել Մադոննայի հաղորդագրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել