Բութանի թագավոր 33-ամյա Ջիգմե Քեսար Նամգյալ Վանգչուկը գահ է բարձրացել 2008 թվականին եւ համարվում է ամենաերիտասարդ միապետներից մեկը աշխարհում (երկրորդը` Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինից հետո): Նա կրթություն է ստացել Հնդկաստանում, ապա` Մեծ Բրիտանիայում` Օքսֆորդի նշանավոր համալսարանում: Տիրապետում է մի քանի լեզվի:

Երիտասարդ թագավորը 2011 թվականին բոլորին ստիպեց զարմանալ, հայտարարելով, որ ամուսնանում է ոչ ազնվական ծագում ունեցող աղջկա հետ: Արքայի հարսնացուի անունն էր Ջեթսուն Պեմա, վերջինս օդաչուի դուստր էր եւ սովորել էր Լոնդոնի Ռիջենթս քոլեջում: Ապագա թագուհին այդ ժամանակ 21 տարեկան էր:

«Չնայած իր երիտասարդ տարիքին, նա հոգով և սրտով բարի է եւ սիրալիր»,– ասել է թագավորը Ջեթսունի մասին:

Արքայական հարսանիքը տեղի է ունեցել բուդդայական բարդ ծեսերին համապատասխան` առավոտյան 8:20-ին, ինչպես որոշել էին պալատական աստղագետները: Հարսնացուն վանականների ուղեկցությամբ ոտքով գնացել էր Պունակխա-ձոնգ` հնագույն դղյակ, որը կառուցվել է Բութանի նախկին մայրաքաղաք Պունակխա քաղաքում:

Թագավորը սպասել է նրան դղյակում, իջել գահից, թագը դրել հարսնացուի գլխին, ինչից հետո աղջիկը դարձել է Բութանի թագուհին:

Հարսանիքին ներկա են եղել 1.5 հազար պաշտոնական հյուրեր, փողոցները զարդարված են եղել թագավորական զույգի նկարներով:

Երիտասարդ թագուհին այսօր համարվում է Արեւելքի ամենագեղեցիկ կանանցից մեկը, նա միշտ կրում է ազգային հագուստ, բայց դա չի խանգարում միշտ կանացի ու նրբագեղ տեսք ունենալ:Երջանկություն մաղթենք այս գեղեցիկ զույգին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել